Գլխավոր տեղեկություն
Համար
N 24-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.27-2025.11.09 Պաշտոնական հրապարակման օրը 28.10.2025
Ընդունող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
22.10.2025
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«22» հոկտեմբեր 2025 թ.

N 24-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 35-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները՝ համաձայն հավելվածի:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

10/22/2025
 

 
Ե. Վարդանյան

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

 քաղաքաշինության կոմիտեի

 նախագահի 2025 թվականի

հոկտեմբերի 22-ի N 24-Ն հրաման

 

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ

 

1. Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների կողմից աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչների աղյուսակ

 

Հ/Հ

Ծառայությունների մատուցման որակի գնահատման չափորոշիչները

Վարկանիշավորման միավորները

Վարկանիշավորման ազդեցության ձևը (դրական կամ բացասական)

1

2

3

4

1. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ և ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ

1.1.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ

1.1.1.

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում (BIM, GIS, CAD, CDE, DRONES & AERIAL SURVEYING և այլն)*

5

+

1.1.2.

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությանը կամ կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրված խրախուսանքների առկայություն (մրցանակ, շնորհակալագիր, մեդալ և այլն)

8

+

1.1.3.

Պատասխանատու անձանց օրենքով սահմանված հնգամյա շրջափուլում կրեդիտների նվազագույն քանակի ձեռքբերման նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ի N 1130-Ն որոշմամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ապահովում՝ կազմակերպության կողմից (միջոցներով)

5

+

1.1.4.

Հավաստագրված կամ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված մասնագետներ ովքեր ունեն ԹՈՓ 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) ցանկում ընդգրկված ԲՈՒՀ-ի ավարտական վկայական

5

+

1.1.5.

Շինարարական նորմերին համապատասխան էկոլոգիապես մաքուր նյութերի օգտագործում, կանաչ ճարտարապետության (գծային բարեկարգումներ, հարթ տանիքներ) կիրառում՝ կայուն շինարարության միջազգային չափանիշներին համապատասխան (օրինակ՝ LEED, BREEAM* կամ նմանատիպ պիտակներ)

18

+

1.1.6.

Ինժեներատեխնիկական անձնակազմի անհամապատասխանություն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին և ենթատեսակին

2

-

1.1.7.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը (բացառությամբ այն դեպքերի, որոնք պատճառ են դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման կամ շինարարության ընթացքում տեխնիկական վթարների)

4

-

1.1.8.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը, որը պատճառ է դարձել շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցմանը

10

-

1.1.9.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում նախագծային աշխատանքների կապալառուի կողմից գրավոր երաշխավորագիր տալը, որը պատճառ է դարձել շինարարության ընթացքում տեխնիկական վթարների

20

-

1.2.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ

1.2.1.

Վերջին 5 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորության 100.000 ՀՀ դրամի չգերազանցում

10

+

1.2.2.

Տարեկան միջին իրացման շրջանառություն՝ 50մլն. դրամից բարձր

5

+

1.2.3.

Օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր

8

+

1.2.4.

Առնվազն 5 մլն. ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն

3

+

1.2.5.

Պայմանագրային պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

20

-

1.2.6.

Կնքված պայմանագրի առանձին պայմանների (որևէ չափաբաժնի) չկատարում կամ ոչ պատշաճ կատարում

10

-

1.3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

1.3.1.

Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ

3

+

1.3.2.

Մասնագիտական գործունեության ապահովագրական հավաստագրի կամ վկայագրի առկայություն, որոնք պետք է հիմնավորեն առնվազն 5 մլն. գումարի չափով գույքի կորուստ կամ վնաս

15

+

1.3.3.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի խախտում

3

-

1.3.4.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

6

-

1.3.5.

Կազմակերպության վարկային պարտավորությունները առնվազն 3 (երեք) ամսով և 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամով գերազանցելը

8

-

2. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

2.1.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԱՍ

2.1.1.

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում (BIM, GIS, CAD, CDE, DRONES & AERIAL SURVEYING և այլն)*

5

+

2.1.2.

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությանը կամ կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրված խրախուսանքների առկայություն (մրցանակ, շնորհակալագիր, մեդալ և այլն)

8

+

2.1.3.

Պատասխանատու անձանց օրենքով սահմանված հնգամյա շրջափուլում կրեդիտների նվազագույն քանակի ձեռքբերման նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ի N 1130-Ն որոշմամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ապահովում՝ կազմակերպության կողմից (միջոցներով)

5

+

2.1.4.

Հավաստագրված կամ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված մասնագետներ ովքեր ունեն ԹՈՓ 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) ցանկում ընդգրկված ԲՈՒՀ-ի ավարտական վկայական:

5

+

2.1.5.

Ինժեներատեխնիկական անձնակազմի անհամապատասխանություն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին և ենթատեսակին

2

-

2.1.6.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացության տրամադրում, որը շենքի, շինության ամրության, կայունության, հուսալիության նորմատիվային ցուցանիշների նվազեցման պատճառ է դարձել

10

-

2.1.7.

Հայաստանի Հանրապետության օրենսդրության և (կամ) նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների խախտումներով մշակված քաղաքաշինական փաստաթղթերի վերաբերյալ փորձագիտական դրական եզրակացության տրամադրում, որը շինարարության ընթացքում տեխնիկական վթարների պատճառ է դարձել

15

-

2.2.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

2.2.1.

Վերջին 5 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորության 100.000 ՀՀ դրամի չգերազանցում

10

+

2.2.2.

Տարեկան միջին իրացման շրջանառություն՝ 10մլն. դրամից բարձր

5

+

2.2.3.

Օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր

8

+

2.2.4.

Առնվազն 1.5 մլն. ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն

3

+

2.2.5.

Պայմանագրային պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

20

-

2.2.6.

Կնքված պայմանագրի առանձին պայմանների (որևէ չափաբաժնի) չկատարում կամ ոչ պատշաճ կատարում

10

-

2.3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

2.3.1.

Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ

3

+

2.3.2.

Մասնագիտական գործունեության ապահովագրական հավաստագրի կամ վկայագրի առկայություն, որոնք պետք է հիմնավորեն առնվազն 1.5 մլն. գումարի չափով գույքի կորուստ կամ վնաս

15

+

2.3.3.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի խախտում

3

-

2.3.4.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

6

-

2.3.5.

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտում

1

-

2.3.6.

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացման խոչընդոտում

1

-

2.3.7.

 Կազմակերպության վարկային պարտավորությունները առնվազն 3 (երեք) ամսով և 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամով գերազանցելը

8

-

3. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ

3.1.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

3.1.1.

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում (DRONES & AERIAL SURVEYING, SLIPFORM TECHNOLOGY և այլն)*

5

+

3.1.2.

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությանը կամ կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրված խրախուսանքների առկայություն (մրցանակ, շնորհակալագիր, մեդալ և այլն)

8

+

3.1.3.

Պատասխանատու անձանց օրենքով սահմանված հնգամյա շրջափուլում կրեդիտների նվազագույն քանակի ձեռքբերման նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ի N 1130-Ն որոշմամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ապահովում՝ կազմակերպության կողմից (միջոցներով)

5

+

3.1.4.

Լաբորատոր սարքավորումների վարձակալություն կամ սեփականության հաստատում

5

+

3.1.5.

Շինարարական աշխատանքների կատարման 50%-ից ավելի ապահովում ընկերության սեփական ուժերով՝ առանց ենթակապալառու կազմակերպությունների ներգրավման

10

+

3.1.6.

Հավաստագրված կամ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված մասնագետներ ովքեր ունեն ԹՈՓ 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) ցանկում ընդգրկված ԲՈՒՀ-ի ավարտական վկայական

5

+

3.1.7.

Ինժեներատեխնիկական անձնակազմի անհամապատասխանություն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին և ենթատեսակին

2

-

3.1.8.

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և կարող են վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները

5

-

3.1.9.

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը, եթե դրանք չեն ազդում շենքի, շինության ամրության, կայունության կամ հուսալիության վրա, ինչպես նաև վտանգավոր չեն մարդկանց կամ շրջակա միջավայրի համար և չեն կարող վերացվել առանց դադարեցնելու տվյալ տեղամասում շինարարական աշխատանքները

15

-

3.1.10.

Շինարարության ընթացքում հաստատված նախագծի, շինարարական արտադրության կամ ընդունման նորմերի, ինչպես նաև ստանդարտների խախտումներ թույլ տալը եթե դրանք հանգեցրել են տեխնիկական վթարների

20

-

3.1.11.

Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

10

-

3.1.12.

Կառուցապատումը՝ կառուցումը, վերակառուցումը և (կամ) քանդումը, համապատասխան քաղաքաշինական գործունեության համար նոր սահմանված ժամկետում, կառուցապատումը չավարտելը

12

-

3.1.13.

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելը

2

-

3.1.14.

Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջները չկատարելու մեկ տարվա ընթացքում կրկնակի խախտման փաստի հաստատում

7

-

3.1.15.

Հայաստանի Հանրապետության տարածքում (կառուցվող վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները չկատարելը

3

-

3.1.16.

Հայաստանի Հանրապետության տարածքում (կառուցվող վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումները կանխարգելող միջոցառումները մեկ տարվա ընթացքում կրկնակի անգամ չկատարելը

5

-

3.1.17.

Հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելը

1

-

3.1.18.

Հրդեհային անվտանգության կանոնների խախտում կամ չկատարում

1

-

3.1.19.

Հրդեհային անվտանգության կանոնների կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

2

-

3.2.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

3.2.1.

Վերջին 5 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորության 100.000 ՀՀ դրամի չգերազանցում

10

+

3.2.2.

Տարեկան միջին իրացման շրջանառություն՝ 500մլն. դրամից բարձր

5

+

3.2.3.

Օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր

8

+

3.2.4.

Առնվազն 50 մլն. ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն

3

+

3.2.5.

Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում առաջացող ռիսկերի և հնարավոր վնասների ապահովագրություն՝ ներառյալ առողջության ապահովագրությունը

10

+

3.2.6.

Պայմանագրային պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

20

-

3.2.7.

Կնքված պայմանագրի առանձին պայմանների (որևէ չափաբաժնի) չկատարում կամ ոչ պատշաճ կատարում

10

-

3.3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

3.3.1.

Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ

3

+

3.3.2.

Մասնագիտական գործունեության ապահովագրական հավաստագրի կամ վկայագրի առկայություն, որոնք պետք է հիմնավորեն առնվազն 50 մլն. գումարի չափով գույքի կորուստ կամ վնաս

15

+

3.3.3.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի խախտում

3

-

3.3.4.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

6

-

3.3.5.

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացման խոչընդոտում

 1

-

3.3.6.

Կազմակերպության վարկային պարտավորությունները առնվազն 3 (երեք) ամսով և 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամով գերազանցելը

 8

-

4. ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

4.1.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

4.1.1.

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում (DRONES & AERIAL SURVEYING, SLIPFORM TECHNOLOGY և այլն)*

5

+

4.1.2.

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությանը կամ կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրված խրախուսանքների առկայություն (մրցանակ, շնորհակալագիր, մեդալ և այլն)

8

+

4.1.3.

Պատասխանատու անձանց օրենքով սահմանված հնգամյա շրջափուլում կրեդիտների նվազագույն քանակի ձեռքբերման նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ի N 1130-Ն որոշմամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ապահովում՝ կազմակերպության կողմից (միջոցներով)

5

+

4.1.4.

Շինարարական աշխատանքների կատարման 50%-ից ավելի ապահովում ընկերության սեփական ուժերով՝ առանց ենթակապալառու կազմակերպությունների ներգրավման

10

+

4.1.5.

Հավաստագրված կամ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված մասնագետներ ովքեր ունեն ԹՈՓ 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) ցանկում ընդգրկված ԲՈՒՀ-ի ավարտական վկայական

5

+

4.1.6.

Ինժեներատեխնիկական անձնակազմի անհամապատասխանություն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին և ենթատեսակին

2

-

4.1.7.

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողություն իրականացնելը

2

-

4.1.8.

Տեխնիկական հսկողություն իրականացնողների կողմից քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարությունում տեխնիկական վթարների մասին 48 ժամվա ընթացքում տեղյակ չպահելը

5

-

4.1.9.

Հաստատված նախագծի, շինարարական արտադրության նորմերի կամ ընդունման կանոնների, ինչպես նաև ստանդարտների խախտում շինարարության ընթացքում, եթե այդ խախտումները չեն ազդում շենքի կամ կառույցի ամրության, կայունության կամ հուսալիության վրա, չեն ստեղծում վտանգ մարդկանց կամ շրջակա միջավայրի համար, կարող են շտկվել առանց տվյալ հատվածում շինարարական աշխատանքների դադարեցման

2

-

4.1.10.

Ավարտված շինարարության շահագործման փաստագրման կարգի խախտում

2

-

4.1.11.

Օրենքով սահմանված կարգի խախտումներով տեխնիկական հսկողության իրականացում

3

-

4.1.12.

Հրդեհային անվտանգության կանոնների խախտում կամ չկատարում

1

-

4.2.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

4.2.1.

Վերջին 5 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորության 100.000 ՀՀ դրամի չգերազանցում

10

+

4.2.2.

Տարեկան միջին իրացման շրջանառություն՝ 8մլն. դրամից բարձր

5

+

4.2.3.

Օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր

8

+

4.2.4.

Առնվազն 10 մլն. ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն

3

+

4.2.5.

Շինարարական աշխատանքների կատարման ընթացքում առաջացող ռիսկերի և հնարավոր վնասների ապահովագրություն՝ ներառյալ առողջության ապահովագրությունը

10

+

4.2.6.

Պայմանագրային պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

20

-

4.2.7.

Կնքված պայմանագրի առանձին պայմանների (որևէ չափաբաժնի) չկատարում կամ ոչ պատշաճ կատարում

10

-

4.2.8.

Կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը

3

-

4.3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

4.3.1.

Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ

3

+

4.3.2.

Մասնագիտական գործունեության ապահովագրական հավաստագրի կամ վկայագրի առկայություն, որոնք պետք է հիմնավորեն առնվազն 10 մլն. գումարի չափով գույքի կորուստ կամ վնաս

15

+

4.3.3.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի խախտում

3

-

4.3.4.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

 6

-

4.3.5.

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտում

 1

-

4.3.6.

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացման խոչընդոտում

 1

-

4.3.7.

Տեխնիկական վերահսկողության կողմից քաղաքաշինության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին շինարարության ժամանակ տեղի ունեցած տեխնիկական վթարների վերաբերյալ տեղեկությունների չներկայացում 48 ժամվա ընթացքում՝ լիազորված մարմնի սահմանած կարգով

 2

-

4.3.8.

Շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած կատարված աշխատանքների թերություններ

 1

-

4.3.9.

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության պահանջների խախտմամբ գործունեության իրականացում

2

-

4.3.10.

Կազմակերպության վարկային պարտավորությունները առնվազն 3 (երեք) ամսով և 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամով գերազանցելը

8

-

5. ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՆՆՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

5.1.

ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

5.1.1.

Նորարարական տեխնոլոգիաների կիրառում (BIM, GIS, CAD, CDE, DRONES & AERIAL SURVEYING և այլն)*

5

+

5.1.2.

ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպությանը կամ կազմակերպության ներկայացուցիչներին տրամադրված խրախուսանքների առկայություն (մրցանակ, շնորհակալագիր, մեդալ և այլն)

8

+

5.1.3.

Պատասխանատու անձանց օրենքով սահմանված հնգամյա շրջափուլում կրեդիտների նվազագույն քանակի ձեռքբերման նպատակով 2024 թվականի հուլիսի 18-ի N 1130-Ն որոշմամբ սահմանված շարունակական մասնագիտական զարգացման ապահովում՝ կազմակերպության կողմից (միջոցներով)

5

+

5.1.4.

Հավաստագրված կամ ինժեներատեխնիկական կազմում ընդգրկված մասնագետներ ովքեր ունեն ԹՈՓ 200 բարձրագույն ուսումնական հաստատությունների (ԲՈՒՀ) ցանկում ընդգրկված ԲՈՒՀ-ի ավարտական վկայական

5

+

5.1.5.

Ինժեներատեխնիկական անձնակազմի անհամապատասխանություն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակին և ենթատեսակին

 2

-

5.2.

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

5.2.1.

Վերջին 5 տարիների ընթացքում (յուրաքանչյուր տարվա վերջին օրվա դրությամբ) հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների մասով հարկային պարտավորության 100.000 ՀՀ դրամի չգերազանցում

10

+

5.2.2.

Տարեկան միջին իրացման շրջանառություն՝ 2 մլն. դրամից բարձր

5

+

5.2.3.

Օրինապահ հարկ վճարողի գործող հավաստագիր

8

+

5.2.4.

Առնվազն 3 մլն. ՀՀ դրամի չափով կանոնադրական կապիտալի առկայություն

3

+

5.2.5.

Պայմանագրային պարտավորության խախտում, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը

20

-

5.2.6.

Կնքված պայմանագրի առանձին պայմանների (որևէ չափաբաժնի) չկատարում կամ ոչ պատշաճ կատարում

10

-

5.3.

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ

5.3.1.

Կատարված աշխատանքների կամ մատուցվող ծառայությունների որակից պատվիրատուների (այդ թվում՝ սպառողների) բավարարվածության վերաբերյալ հարցումների և վերլուծությունների հիման վրա մշակված ընթացակարգ

3

+

5.3.2.

Մասնագիտական գործունեության ապահովագրական հավաստագրի կամ վկայագրի առկայություն, որոնք պետք է հիմնավորեն առնվազն 3 մլն. գումարի չափով գույքի կորուստ կամ վնաս

15

+

5.3.3.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի խախտում

3

-

5.3.4.

Լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների պատասխանատու անձանց կողմից Էթիկայի նորմերի կրկնակի խախտման փաստի հաստատում մեկ տարվա ընթացքում

 6

-

5.3.5.

Աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների խախտում

 1

-

5.3.6.

Աշխատողների ներկայացուցիչների իրավունքների իրականացման խոչընդոտում

 1

-

5.3.7.

Կազմակերպության վարկային պարտավորությունները առնվազն 3 (երեք) ամսով և 300 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամով գերազանցելը

 8

-

2. «-» - գնահատման համակարգում լիցենզավորված անձի գործունեության վրա ունեցած բացասական ազդեցություն, որը հանգեցնում է ընդհանուր գնահատականից համապատասխան միավորի նվազեցման:

3. «+» - գնահատման համակարգում լիցենզավորված անձի գործունեության վրա ունեցած դրական ազդեցություն, որը հանգեցնում է ընդհանուր գնահատականի համապատասխան միավորի ավելացման:

4. «*» - կիրառվող տեխնոլոգիաների տերմինաբանության բացատրություն.

1) BIM – շենքերի տեղեկատվական մոդելավորում,

2) GIS – աշխարհագրական տեղեկատվական համակարգեր,

3) CAD – ավտոմատացված նախագծման համակարգեր,

4) CDE – ընդհանուր տեղեկատվական հարթակ,

5) DRONES & AERIAL SURVEYING – անօդաչու թռչող սարքեր և օդային չափագրման աշխատանքներ (տեսանկարահանում և չափագրում),

6) SLIPFORM TECHNOLOGY – սահող կաղապարի տեխնոլոգիա,

7) LEED – առաջնորդություն էներգետիկայի և շրջակա միջավայրի նախագծման ոլորտում (կանաչ հավաստագրման ծրագիր),

8) BREEAM – շենքերի և արտադրանքի բնապահպանական արդյունավետության գնահատում (կանաչ հավաստագրման ծրագիր):

5. Գնահատման համակարգում լիցենզավորված անձի գործունեության վրա ունեցած բացասական ազդեցության չափը կիրառվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ըստ գործերի ենթակայության համապատասխան մարմնի կողմից վարչական տույժ նշանակելու վերաբերյալ վարչական ակտը հասցեատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2025 թվական: