Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-109-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.07.22/46(1135) Հոդ.641
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
23.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2015 թվականի հունիսի 23-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 2-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում և ջրային ոլորտում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին բաժնով.

 

«8.1. Ջրային ոլորտ

               

1.

խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցում

ՀԾԿՀ

Բ

Ա

Փ

-

-

Հ

Վ»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 16

Երևան

ՀՕ-109-Ն