Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 8
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.01.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մայիսի 2018 թվականի

թիվ 8

քաղ. Սոչի

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԴԻՏՈՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին» հիմնադրույթը:

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից`


 

Հաստատված է

Եվրասիական տնտեսական
բարձրագույն խորհրդի

2018 թվականի մայիսի 14-ի

թիվ 8 որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակի մասին

 

1. Սույն հիմնադրույթը մշակվել է՝ հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 109-րդ հոդվածը և դրանով սահմանվում է պետությանը՝ Եվրասիական տնտեսական միությանը (այսուհետ՝ Միություն) առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու կարգը:

11. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակը տրամադրվում է այն պետությանը, որը շահագրգռված է Միության և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հետ՝ Պայմանագրով և Միության շրջանակներում միջազգային պայմանագրերով նախատեսված ոլորտներում փոխշահավետ առևտրի ու տնտեսական համագործակցության և այդ ոլորտներում իրավական կարգավորման մոտարկման մեջ։

(11-ին կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

12. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մեջ շահագրգռված պետությունը (այսուհետ՝ շահագրգիռ պետություն), նախքան սույն հիմնադրույթի 2-րդ կետում նշված դիմումն ուղարկելը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի անունով դիվանագիտական ուղիներով ուղարկում է գրություն՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստանալու մտադրության կապակցությամբ խորհրդակցություններ անցկացնելու (այսուհետ՝ խորհրդակցություններ) խնդրանքով և, արտահայտելով իր պատրաստակամությունը, պահպանել Պայմանագրի 109-րդ հոդվածի դրույթներն ու առաջնորդվել սույն հիմնադրույթով։

(12-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

13. Սույն հիմնադրույթի 12 կետում նշված գրությունն ստանալու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողովը՝

անցկացնում է անդամ պետությունների՝ շահագրգիռ պետության հետ փոխգործակցության վերլուծություն՝ վերջինիս Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տրամադրելու տնտեսական նպատակահարմարության առնչությամբ.

կազմակերպում է խորհրդակցություններ՝ անդամ պետությունների լիազորված ներկայացուցիչների և շահագրգիռ պետության մասնակցությամբ։

Հանձնաժողովի կողմից անցկացված վերլուծության արդյունքներն անդամ պետություններ են ուղարկվում ոչ ուշ, քան խորհրդակցությունների անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ։

(13-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

14. Հանձնաժողովը, խորհրդակցությունների ավարտի օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում, անդամ պետություններին ու շահագրգիռ պետությանը տեղեկացնում է դրանց արդյունքների մասին։

(14-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

2. Խորհրդակցությունների ավարտից հետո շահագրգիռ պետությունը, հաշվի առնելով դրանց արդյունքները, դիվանագիտական ուղիներով գրավոր դիմում է ուղարկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (այսուհետ՝ Բարձրագույն խորհուրդ) նախագահի անունով՝ իրեն Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու մասին խնդրանքով (այսուհետ՝ դիմող պետություն) և Պայմանագրի 109-րդ հոդվածի դրույթները պահպանելու պատրաստակամություն հայտնելով և առաջնորդվել սույն հիմնադրույթով:

(2-րդ կետը փոփ., լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

3. Բարձրագույն խորհրդում նախագահող՝ Միության անդամ պետությունը ստացված դիմումն ուղարկում է Հանձնաժողով, որն էլ դիվանագիտական ուղիներով այդ մասին անհապաղ տեղեկացնում է անդամ պետություններ և նրանց է ուղարկում այդ դիմումի պատճենները:

(3-րդ կետը փոփ. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

4. Անդամ պետությունները սույն հիմնադրույթի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում Հանձնաժողով են ներկայացնում դիմող պետությանը՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու առնչությամբ իրենց դիրքորոշման վերաբերյալ տեղեկատվություն: Նշված ժամկետը լրանալուց հետո Հանձնաժողովը 5 օրացուցային օրվա ընթացքում տեղեկացնում է անդամ պետություններին ստացված դիրքորոշումների մասին և Բարձրագույն խորհրդի նիստի համար սահմանված կարգով նյութեր է պատրաստում դիմող պետությանը՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու առնչությամբ:

5. Դիմող պետությանը՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու մասին որոշումն ընդունվում է Բարձրագույն խորհրդի կողմից:

6. Բարձրագույն խորհրդի կողմից՝ Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ տալու մասին հարցի քննարկման արդյունքների հիման վրա Հանձնաժողովը համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 5 օրացուցային օրվա ընթացքում դիվանագիտական ուղիներով գրավոր տեղեկացնում է դիմող պետությանն ընդունված որոշման մասին:

7. Միությանն առընթեր դիտորդ պետության կարգավիճակ ստացած պետության (այսուհետ՝ դիտորդ պետություն) կառավարությունը Հանձնաժողովի նստավայր է ուղարկում այն անձին, որը մշտական հիմունքով լիազորված է Հանձնաժողովի և դրա մարմինների հետ կանոնավոր փոխգործակցության համար (այսուհետ՝ Ներկայացուցիչ):

8. Ներկայացուցչի՝ դիտորդ պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմնի կողմից տրամադրված լիազորությունները Ներկայացուցչի կողմից տրվում են Հանձնաժողովի կոլեգիայի նախագահին կամ դիվանագիտական ուղիներով ուղարկվում են Հանձնաժողով:

9. Ներկայացուցիչը նպաստում է Հանձնաժողովի հետ դիտորդ պետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների կանոնավոր կապերի հաստատմանը և պահպանմանը՝ առևտրատնտեսական փոխգործակցության զարգացման, տեխնիկական, մաքսային, սանիտարական և բուսասանիտարական կանոնակարգման հարցերով, Հանձնաժողովի իրավասության շրջանակի մեջ մտնող այլ հարցերով, ինչպես նաև նպաստում է երկխոսությանն ու համագործակցությանն այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դիտորդ պետության և անդամ պետությունների համար:

91. Դիտորդ պետության փոխգործակցությունը անդամ պետությունների և Միության մարմինների հետ իրականացվում է ռուսերենով։

(91-ին կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

10. Ներկայացուցիչն աշխատակազմ ձևավորելու իրավունք ունի: Ներկայացուցիչը և նրա աշխատակազմի աշխատակիցները կարող են հավատարմագրվել Հանձնաժողովի նստավայրի պետությունում, այդ թվում՝ դիտորդ պետության արտասահմանյան ներկայացուցչության կազմում՝ Հանձնաժողովի նստավայրի պետությունում:

11. Ներկայացուցիչը, նրա աշխատակազմի աշխատակիցները և դիտորդ պետության մյուս ներկայացուցիչներն իրավունք ունեն հրավերով մասնակցելու Հանձնաժողովին առընթեր խորհրդատվական մարմինների նիստերին, ինչպես նաև Հանձնաժողովի կոլեգիայի և Հանձնաժողովի խորհրդի նիստերին՝ առանց ձայնի իրավունքի: Դիտորդ պետությանն ուղարկվում են հրավերներ բոլոր նիստերի համար՝ բացառությամբ այն հարցերի առնչությամբ նիստերի, որոնք փակ են ճանաչվել Հանձնաժողովի կոլեգիայի անդամի և (կամ) անդամ պետության խնդրանքով:

12. Դիտորդ պետության և դրա կառավարության ղեկավարները կարող են հրավերով ներկա գտնվել Բարձրագույն խորհրդի և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին՝ նշված նիստերի անցկացումը կազմակերպելու կարգերին համապատասխան:

13. Բարձրագույն խորհրդի կամ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու հրավերը, որպես կանոն, ուղարկվում է դիտորդ պետությանը ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 15 օրացուցային օր առաջ:

14. Ներկայացուցչի, նրա աշխատակազմի գործունեությունն ապահովելու հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև Միության մարմինների և Հանձնաժողովի թարգմանությամբ` դեպի ռուսերեն և ռուսերենից, որը Միության մարմինների աշխատանքային լեզուն է (այդ թվում՝ սինքրոն թարգմանությամբ), կոլեգիային առընթեր խորհրդատվական մարմինների նիստերին մասնակցելու համար դիտորդ պետության մյուս ներկայացուցիչների գործուղման հետ կապված մյուս ծախսերը կրում է դիտորդ պետությունը:

(14-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

15. Դիտորդ պետության հարցմամբ Հանձնաժողովը տրամադրում է Միության մարմինների ակտերի պատճենները՝ դիտորդ պետության համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի առնչությամբ՝ բացառությամբ սահմանափակ տարածման փաստաթղթերի (գաղտնի և ծառայողական օգտագործման համար):

16. Դիտորդ պետությունը պարտավոր է առաջնորդվել առևտրային և տնտեսական համագործակցության նպատակներով, ինչպես նաև ձեռնպահ մնալ ցանկացած այնպիսի գործողությունից, որը կարող է վնասել Միության և անդամ պետությունների շահերին, Պայմանագրի առարկային և նպատակներին։

(16-րդ կետը լրաց. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

17. Բարձրագույն խորհրդի կողմից կարող է որոշում ընդունվել դիտորդ պետության կարգավիճակի չեղարկման մասին հետևյալ դեպքերում՝

ա) դիտորդ պետության կողմից Միության և (կամ) անդամ պետությունների շահերի դեմ ուղղված գործողություններ կամ հայտարարություններ անելու դեպքում.

բ) դիտորդ պետության կողմից դիտորդ պետության կարգավիճակից հրաժարվելու մասին դիմում ստանալու դեպքում:

(հիմնադրույթը լրաց., փոփ. ԵՏԲԽ 10.12.21 թիվ 21)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: