Basic information
Number
N 2083-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (29.12.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1568
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
01.12.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
07.12.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
12.12.2005
Effective date
29.12.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 12 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2005 թվականի N 2083-Ն

2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱԲԱՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ 2005 թվականի նոյեմբերի 20-ին կայացած` Շիրակի մարզի Այգաբացի գյուղական համայնքի ավագանու անդամների նոր ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 107605 դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Շիրակի մարզի Այգաբացի տեղամասային ընտրական հանձնաժողովի ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 7
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության 2005 թվականի
դեկտեմբերի 1-ի N 2083-Ն որոշման

Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ

ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-ԻՆ ԿԱՅԱՑԱԾ` ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՅԳԱԲԱՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՆՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ
ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ

  

_________________________________________________

NN
ը/կ

Ծախսերը

Գումարը
(դրամ)

_________________________________________________

 

1.

 

Աշխատանքի վարձատրության ֆոնդ

 

78000

 

        այդ թվում՝

 

 

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ

78000

 

 

 

2.

Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ

17700

 

 

 

3.

Տրանսպորտի ծառայության վճարներ

5000

 

 

 

4.

Կապի ծառայության վճարներ

1000

 

 

 

5.

Գրասենյակային ծախսեր

3000

 

 

 

 

_____________________________________________

 

ընդամենը

104700

 

 

 

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(564 ընտրող + 564 x 0,03) x 5 դրամ

2905

 

_____________________________________________

 

Ընդամենը

107605

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար     
Մ. Թոփուզյան