Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-313-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 123.1-ին հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 123.1. Տրանսպորտային միջոցների վրա լուսային կամ ձայնային, ներառյալ՝ հատուկ սարքավորումներ տեղադրելու կամ տրանսպորտային միջոցներում խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ տեղադրելու կանոնները խախտելը».

 

2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1․ Տրանսպորտային միջոցների վրա ստանդարտին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումներ կամ տրանսպորտային միջոցներում ստանդարտին չհամապատասխանող խլացուցիչներ կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչներ կամ բարձրախոսներ (բացառությամբ հակաառևանգման ազդանշանային համակարգերի և հավաքների կամ հանրային միջոցառումների դեպքում՝ բարձրախոսների) տեղադրելը կամ դրանք տեղադրված վիճակում վարելը կամ շարժման ընթացքում դրանք օգտագործելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով, և տուգանային միավորի կիրառում՝ երկու միավոր՝ ստանդարտներին չհամապատասխանող լուսային կամ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորումների, խլացուցիչների կամ նվագարկիչների լրացուցիչ ուժեղացուցիչների կամ բարձրախոսների բռնագրավմամբ:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 22

Երևան

ՀՕ-313-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2025 թվական: