Գլխավոր տեղեկություն
Համար
N 470
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1995/7, հուլիս 1995
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.07.1995
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հուլիսի 1995 թ. N 470

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 100 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի փետրվարի 23-ի «Պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի մասին» N 100 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

Որոշմամբ հաստատված պետական բյուջեից կապիտալ շինարարության ֆինանսավորման, ծրագրի կազմման և օբյեկտների շինարարության (նախագծման) պատվիրատուների ընտրության կարգի 2-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) կապիտալ ներդրումների ընդհանուր սահմանաչափը, այդ թվում հանրապետական բյուջեի, տեղական բյուջեների միջոցների և պետական ինվեստիցիոն վարկերի հաշվին իրականացվող կապիտալ շինարարության ծրագրերը»:

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության

կԱՌԱՎԱՐՈՒԹյԱՆ ԳՈՐԾԵՐԻ

ԿԱՌԱՎԱՐիչ

Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
23.05.1997, N 141 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան