Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.05.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մայիսի 2025 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ`

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Դ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի մայիսի 23-ի

թիվ 39 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող

 

1. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝

ա) V բաժնում «8705-ից Տրանսպորտային միջոցներ՝ կենցաղային տնտեսության և ճանապարհները պահպանելու համար» դիրքը 1-ին վանդակում «8705-ից» բառերից հետո լրացնել «, 8479 10 000 0-ից» բառերով

բ) VI բաժնում «8461-ից Ատամնամշակման և պարուրակահատ՝ ատամնաֆրեզման ատամնառանդման ատամնաշևինգման ատամնակլորացման ատամնահղկման ատամնահոնինգման պարուրակաֆրեզման պարուրակահղկման պարուրակագլորման պարուրակահատ

Տարբեր ատամնամշակման և պարուրակահատ հաստոցներ

Ռանդման, թործման և ձգման հաստոցներ՝ ռանդման թործման ձգման (թվային ցուցանշման սարքվածքով, թվային ծրագրային կառավարմամբ) Կտրատման հաստոցներ՝ ժապավենային սղոցային սկավառակային սղոցներ հղկանյութային–կտրիչ հիդրոհղկանյութային կտրող հաստոցներ» դիրքում առաջին վանդակում «8461-ից» բառերը փոխարինել «8460-ից, 8461-ից» բառերով

գ) XI բաժինը «9018 20 000 0-ից Լուսապոլիմերարարներ՝ ատամնաբուժական, լուսադիոդային՝ երեսպատման լուսազգայուն նյութերի պոլիմերացման համար, հաղորդալարային. լամպեր (ապարատներ)՝ լուսային պոլիմերացման համար, ատամնաբուժական լուսաակտիվարարներ (լուսապոլիմերարարներ), լամպեր՝ ատամների վերականգնման համար, լամպեր՝ վերականգնիչ ատամնալիցքային կոմպոզիտային նյութի պոլիմերացման համար, լամպեր (ապարատներ)՝ տրանսիլյումինացիայի համար, լամպեր՝ բերանի խոռոչի լուսաախտահանման համար, ատամնաբուժական նարնջագույն լամպեր, ատամնաբուժական UVA լամպեր» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքով.

 

«9018 31 100 9-ից Ներարկիչներ բժշկական բազմակի եւ միանգամյա օգտագործման՝ ներարկման ասեղներով եւ առանց դրանց

անդամ պետության հարկային ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձի մոտ համապատասխան արտադրանքի արտադրության համար տեխնիկական փաստաթղթերի նկատմամբ իրավունքի առկայությունը՝ առնվազն 5 տարի ժամկետով։ Ընդ որում, արտադրանքի կոնստրուկտորական փաստաթղթերը և տեխնիկական պայմանները պետք է ձևակերպվեն կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի (ԿՓՄՀ) պահանջներին համապատասխան, իսկ տեխնոլոգիական փաստաթղթերը՝ տեխնոլոգիական փաստաթղթերի միասնական համակարգի (ՏՓՄՀ) պահանջներին համապատասխան

ապրանքների արտադրության մեջ օգտագործված օտարերկրյա հումքի (նյութերի) արժեքի տոկոսային մասի պահպանում՝ 2025 թվականին ոչ ավելի, քան 35 տոկոս, 2026 թվականին և դրանից հետո՝ ոչ ավելի, քան վերջնական արտադրանքի գնի 25 տոկոսը․

արտադրողի մոտ մշակված և ներդրված բժշկական արտադրատեսակների համար գործող գրանցման վկայականի առկայությունը՝ անդամ պետությունների տարածքներում արտադրության վայրի հասցեի նշումով

անդամ պետությունների տարածքներում արտադրված նյութերի և լրամակազմող տարրերի օգտագործում՝

պոլիպրոպիլեն և (կամ) պոլիէթիլեն և (կամ) ջերմաէլաստոպլաստ (10 բալ)

թուղթ՝ գազով մանրէազերծման համար (4 բալ)

էթիլենի օքսիդ (4 բալ)

թաղանթ՝ ջերմակաղապարման (4 բալ)

փաթեթվածք ստվարաթղթից (փաթեթվածք ծալքավոր ստվարաթղթից) (8 բալ)

հետևյալ տեխնոլոգիական գործառնությունների կատարում՝

ներարկիչների դետալների ձուլում (30 բալ).

ներարկիչի գլանի վրա սանդղակի աստիճանավորման նշում (5 բալ)

ներարկիչի հավաքում (գլան + կոթ + ասեղ + խցօղակ) (10 բալ) ներարկիչի փաթեթավորում (5 բալ)

մանրէազերծում (5 բալ)»

 

դ) 6-րդ ծանոթագրության մեջ՝

յոթերորդ պարբերությունում «2025 թվական՝ ոչ պակաս, քան 4500 բալ, 2026 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 5500 բալ» բառերը փոխարինել «2027 թվական՝ ոչ պակաս, քան 3500 բալ, 2028 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 3700 բալ» բառերով

ութերորդ պարբերությունում «2025 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 1300 բալ» բառերը հանել

իններորդ պարբերությունում «1900 բալ, թվական՝ 2025 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 2400 բալ, 2026 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 3500 բալ» բառերը փոխարինել «1100 բալ, 2027 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 1600 բալ, 2029 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 2300 բալ» բառերով

տասներորդ պարբերությունում «2025 թվական՝ ոչ պակաս, քան 4500 բալ, 2026 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 5800 բալ» բառերը փոխարինել «2027 թվական՝ ոչ պակաս, քան 3500 բալ, 2029 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 3700 բալ» բառերով

տասնմեկերորդ պարբերությունում «2025 թվական՝ ոչ պակաս, քան 4300 բալ, 2026 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 5600 բալ» բառերը փոխարինել «2027 թվական՝ ոչ պակաս, քան 3200 բալ, 2029 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 3400 բալ» բառերով

տասներկուերորդ պարբերությունում «2025 թվական՝ ոչ պակաս, քան 2400 բալ, 2026 թվականի հունվարի 1-ից՝ ոչ պակաս, քան 3000 բալ» բառերը փոխարինել «2027 թվական՝ ոչ պակաս, քան 2300 բալ» բառերով

ե) 8-րդ ծանոթագրության վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4015-ից «Հագուստ եւ հագուստի պարագաներ (ներառյալ՝ ձեռնոցները, թաթմանները եւ կիսաձեռնոցները)՝ վուլկանացված ռետինից՝ բացի կոշտ ռետինից, տարբեր նպատակների համար»՝ 120 բալից ոչ պակաս

9018 31 100 9-ից «Ներարկիչներ բժշկական բազմակի եւ միանգամյա օգտագործման՝ ներարկման ասեղներով եւ առանց դրանց»՝ 85 բալ։»։

2. Նշված կանոնների թիվ 11 հավելվածում՝

ա) 239-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «239. Կահույք բժշկական, վիրաբուժական, ատամնաբուժական կամ անասնաբուժական և դրա մասերը (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9401 և 9402 ծածկագրերից)։»

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 259-309 կետեր՝

«259. Կոմուտատորներ տարրային, հրահանգաապարատներ, կոնտրոլերներ, թմբուկային փոխարկիչներ, ձեռքի գործարկիչներ, տարբեր անջատիչներ (միայն կոնտրոլերների, մեծությունների միկրոպրոցեսորային կերպափոխիչների համար) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8536 ծածկագրից)։

260. Սանիտարահիգիենիկ արտադրատեսակներ՝ կլանող սպիտակեղեն (տակդիրներ (բացառությամբ XS չափի (գերփոքր)), խանձարուրներ) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9619 00 ծածկագրից)։

261. Միկրոաղբյուրներ յոդ-125-ով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9022 ծածկագրից)։

262. Ռեագենտների հավաքակազմեր (արյան չոր բծերի նորածնային (նեոնատալային) սքրինինգի համար, պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով վարակիչ ագենտների հայտնաբերման համար, իմունոգլոբուլինների քանակական և որակական որոշման համար կամ իմունաֆերմենտային անալիզի մեթոդով վարակիչ ագենտների հակածինների որոշման համար, իմունաֆերմենտային անալիզի մեթոդով հորմոնների քանակական որոշման համար, արյան խմբերի և ռեզուս գործոնի որոշման համար, մարդու արյան՝ ըստ ռեզուս, Քելլ և Քիդդ խմբային համակարգերի ֆենոտիպացման համար, ռեագենտների հավաքակազմեր (լրակազմեր) արյnւնաբանական անալիզատորների համար, կենսաքիմիական ռեագենտների հավաքակազմեր (ֆերմենտների որոշման համար, արյան մակարդման գործոնների որոշման համար, հիմնանյութերի որոշման համար) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3822 ծածկագրից)։

263. Թեստ-շերտագծեր՝ արյան մեջ գլյուկոզայի պարունակության որոշման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 ծածկագրից)։

264. Դիմակներ թանզիֆից բժշկական՝ մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ կտորներ թանզիֆից բժշկական՝ մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ. վիրակապության փաթեթներ բժշկական՝ մանրէազերծ վիրախծուծներ, սետոններ, տուրունդներ, գնդիկներ թանզիֆից՝ մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3005 և 3006 ծածկագրերից)։

265. Ներքնակներ հակապառկելախոցային օրթոպեդիկ՝ ձևը հիշելու էֆեկտով ներքնակներ հակապառկելախոցային՝ գելային տարրերով բարձեր հակապառկելախոցային օրթոպեդիկ՝ ձևը հիշելու էֆեկտով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 10 ծածկագրից)։

266. Կոնտեյներներ կենսանմուշների համար՝ պոլիմերային (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3926 90 ծածկագրից)։

267. Բժշկական մանրադիտակներ․ մանրադիտակներ կլինիկական լաբորատոր ախտորոշման համար․ կենսաբանական մանրադիտակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9011 ծածկագրից)։

268. Ապարատներ՝ լազերային թերապևտիկ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 20 000 0 ծածկագրից)։

269. Արմատի ասեղներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

270. Ճեղքային լամպեր միկրովիրաբուժական գործիքներ ակնաբուժության համար, ակնոցի փորձնական ոսպնյակների հավաքածու՝ ակնաբուժական (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

271. Ներաչքային ոսպնյակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9001 ծածկագրից)։

272. Ատամների գչիրներ՝ կարծրահամահալվածքային գլխիկներ ատամնաբուժական՝ ալմաստե, այդ թվում՝ ձեւավոր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

273. Կուսկոյի գինեկոլոգիական հայելիներ՝ պոլիմերային զոնդեր՝ միզասեռական ասեղնակալներ՝ միկրովիրաբուժական գործիքներ՝ օժանդակ գործիքներ՝ զոնդավորող, բուժավորող [бужирующие] գործիքներ՝ բազմմակերևութային ազդեցության գործիքներ՝ հետ մղող գործիքներ՝ կտրող եւ հարվածային, սուր (կտրող) եզրով ատամի խոռոչի լցավորիչներ, միկրոշարժիչներ օդաճնշական՝ ատամնաբուժական ծայրակալների համար մոդուլներ բժշկական՝ կլիմատիզացված (մաքուր տարածք) հավաքակազմեր գինեկոլոգիական զննման՝ մեկանգամյա, մանրէազերծ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

274. Ծայրակալներ միկրոշարժիչների համար ծայրակալներ ատամնաբուժական՝ տուրբինային (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

275. Ատամնատեխնիկական ֆրեզներ․ արմատի (ատամի) ասեղներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 ծածկագրից)։

276. Հիդրոմերսման վաննաներ և լոգախցիկներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9019 10 900 1 ծածկագիր)։

277. Վերջույթների հոդերի էնդոպրոթեզներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

278. Բռնաձողեր լոգարանի և զուգարանի համար (ուղիղ, անկյան, աջակողմյան, ձախակողմյան) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

279. Արտաքին ֆիքսման սարքեր իմպլանտատներ՝ օստեոսինթեզի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

280. Հենակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

281. Բազկաթոռներ-աթոռներ սանիտարական սարքերով հենարաններ (հենարաններ-քայլակներ քայլող, հենարաններ-քայլակներ անիվներով). ինքնուրույն բարձրանալու բռնաձողեր (բազրիքներ)՝ անկյունաձև, ուղիղ (գծային) և հետգցովի քայլակներ անիվներով քայլակներ քայլող՝ ծալովի, ըստ բարձրության կարգավորվող (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

282. Կոշկեղեն օրթոպեդիկ մանկական (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

283. Կրծքագեղձերի (կաթնագեղձերի) էկզոպրոթեզներ սիլիկոնային գելի հիմքով. ձուսպային հեղուկի փոխարինման միջոց (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

284. Կոսմետիկական պատյաններ վերին վերջույթների ակտիվ պրոթեզների համար ոտնաթաթեր արհեստական՝ պոլիուրեթանային փրփուրից ստորին վերջույթների կոճղի պատյան (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

285. Ծայրակալներ պոլիմերային ոչ մանրէազերծ (մանրէազերծ) մեկանգամյա՝ կաթոցիչների բաժնավորիչների համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

286. Ձեռնափայտեր հենքային (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9021 ծածկագրից)։

287. Արյան փոխներարկման սարքավորումներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 90 500 ծածկագիր):

288. Շնչառական կոնտուր՝ նարկոզի շնչառական սարքավորման համար (անզգայացման) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

289. Շնչառական կոնտուր՝ թոքերի արհեստական օդափոխության սարքավորման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

290. Շնչառական զտիչ (ջերմա- և խոնավափոխանակիչ, մանրէական զտիչ) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

291. Շնչառական զտիչ (մանրէական՝ բժշկական գազերի համար) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

292. Ծախսանյութերի հավաքածու՝ ցենտրիֆուգման մեթոդով պլազմայի հավաքման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 ծածկագրից)։

293. Հակակամակարդիչով կոնտեյներ՝ դոնորական պլազմաֆերեզի համար կամ արյան բաղադրիչների կոնսերվացման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

294. 4% նատրիումի ցիտրատ հակամակարդիչով կոնտեյներ՝ դոնորական պլազմաֆերեզի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

295. Հակամակարդիչի և (կամ) կոնսերվանտի լուծույթով կոնտեյներ՝ դոնորական տրոմբոցիտաֆերեզի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

296. Այլ հարմարանքներ՝ որպես ստոմայի համար օգտագործելու նույնականացվող հարմարանքներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3006 91 000 0 և 9018 ծածկագրերից)։

297. Մեզընդունիչ պարկ՝ միաբաղադրիչ, որը չեն կրում կամ կրում են (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

298. Մանկական խանձարուրներ և տակդիրներ՝ այլ նյութերից (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9619 00 810 9 ծածկագրից)։

299. Օդաքաշ գլխանոցներ՝ սննդի արդյունաբերության համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8414 60 000 ծածկագրից)։

300. Այլ սարքավորումներ՝ արդյունաբերական պատրաստման կամ սննդի տաքացման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8419 81 800 0, 8514 40 000 0 ծածկագրերից)։

301. Այլ սարքավորումներ՝ թռչնաբուծության համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8436 80 000 0 ծածկագիր)։

302. Լվացման վաննաներ՝ սննդի արդյունաբերության համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7324 29 000 0 և 9403 ծածկագրերից)։

303. Էլեկտրական դյուրակիր լապտերներ, որոնք աշխատում են էներգիայի սեփական աղբյուրով (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8513 10 000 0 ծածկագիր)։

304. Այլ մանրադիտակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9011 80 000 0 ծածկագիր)։

305. Քարտեր՝ ներկառուցված ինտեգրալ սխեմաներով (սիմ քարտեր) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8523 52 ծածկագրից)։

306. Ճաշի եւ խոհանոցային սպասք, ճաշի պարագաներ ու խոհանոցային պիտույքներ, տնային գործածության եւ հիգիենայի կամ արդուզարդի այլ իրեր պլաստմասսայից (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3924 ծածկագրից)։

307. Կահույքի, տրանսպորտային միջոցների համար ամրակման արտադրատեսակներ և ֆուրնիտուրա կամ նույնանման արտադրատեսակներ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3926 30 000 0 ծածկագիր)։

308. Բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության կամ անասնաբուժության մեջ օգտագործվող սարքեր եւ սարքվածքներ, ներառյալ՝ սցինտիգրաֆիկական ապարատուրան, էլեկտրաբժշկական այլ ապարատուրա եւ տեսողությունը հետազոտելու այլ սարքեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 39 000 0 ծածկագիր)։

309. Նորածնի պորտալարի սեղմակ (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 90 840 9 ծածկագրից)։»։