Գլխավոր տեղեկություն
Համար
N 1436-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.10.13-2025.10.26 Պաշտոնական հրապարակման օրը 21.10.2025
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
15.10.2025
Ստորագրող մարմին
Ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«15» հոկտեմբերի 2025 թ.

N 1436-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 300-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2016 թվականի դեկտեմբերի 30-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկների, եկամտային հարկի և սոցիալական վճարի տարեկան հաշվարկի (հայտարարագրի), տեղեկությունների և տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու մասին» N 300-Ն հրամանի՝

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ (ՊԱՐԶԵՑՎԱԾ) ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ, ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՐԿԻ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ), ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,

2) 1-ին կետի 1-3-րդ և 5-րդ ենթակետերում, N1, N2, N3 և N5 հավելվածների վերնագրերում, N1 հավելվածի 1-ին բաժնի վերնագրում, N2 հավելվածի 1-ին բաժնի վերնագրում «եկամտային հարկի և սոցիալական վճարի» բառերը փոխարինել «եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների» բառերով,

3) N1 հավելվածում՝

ա․ 1-ին բաժնի 1-ին աղյուսակում [1.13] սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ [1.13.1] սյունակ՝ «Միջազգային պայմանագրերի համաձայն՝ օտարերկրյա պետությունում վճարված հարկ»,

բ. 1-ին բաժնի 1-ին աղյուսակում [1.14] սյունակից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ [1.14.1] սյունակ՝ «Դրոշմանիշային վճար»,

գ. 6-րդ կետում «բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները» և «հետպահվող գումարները» բառերից հետո լրացնել «, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է» բառերը, իսկ «աղյուսակը» բառից հետո լրացնել «(ընդ որում աղյուսակի «Հետպահման սկիզբը և ավարտը», «ՀՀ պետական բյուջեի միջոցներով» և «Հետ պահվող գումար» սյունակները լրացվում են, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է) բառերը,

դ. 8-րդ կետում «անաշխատունակության սկիզբը» բառերից հետո լրացնել «(եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

ե. 9-րդ կետում «հետպահվող գումարները» բառերից հետո լրացնել «(ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարվող նպաստների և հղիության և ծննդաբերության արձակուրդի հետ պահվող գումարների մասով՝ եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

զ. 10-րդ կետում «գումարը» բառից հետո լրացնել «, որից նվազեցվում է [1.13.1] սյունակում լրացված հարկի գումարը» բառերը,

է. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով.

«10.1. [1.13.1] սյունակում լրացվում է վարձու աշխատողի [1.6] սյունակում նշված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարից նվազեցվող՝ օտարերկրյա պետությունների օրենսդրությանը համապատասխան հաշվարկված և վճարված հարկի գումարը (բայց ոչ ավել, քան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով և դրույքաչափով հաշվարկվող եկամտային հարկի գումարը):

Ընդ որում [1.13.1] սյունակը լրացվում է այն դեպքում, եթե կրկնակի հարկումը բացառելու մասին Հայաստանի Հանրապետության գործող միջազգային պայմանագրերի համաձայն վարձու աշխատողի [1.6] սյունակում նշված եկամուտները ենթակա են հարկման օտարերկրյա պետությունում։»

ը. 1-ին բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետով.

«11.1. [1.14.1] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում վարձու աշխատողի [1.6] և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն ֆիզիկական անձի [1.7] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը:»,

թ. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.6 սյունակ՝ «Դրոշմանիշային վճար (վճարման ենթակա)»,

ժ. 19-րդ կետում «հետպահվող ընդհանուր գումարը» բառերից հետո լրացնել «(եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է)» բառերը,

ի. 19-րդ կետում «և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի վճարման ենթակա գումարը» բառերը փոխարինել «, [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը և [3.6] սյունակում ինքնաշխատ ([3.6]=[1.14.1]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարի գումարը» բառերով,

4) N2 հավելվածի 1-ին բաժնում՝

ա․ [1.11] սյունակից հետո լրացնել [1.12] սյունակ հետևյալ բովանդակությամբ՝ «Դրոշմանիշային վճար»,

բ. 5-րդ կետում «(որոնք վճարվում են գործատուի միջոցների հաշվին և բյուջեից փոխհատուցման ենթակա չեն)» բառերից հետո լրացնել «, եթե ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է» բառերը,

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով՝

«9. [1.12] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում վարձու աշխատողի [1.5] և աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրի համաձայն ֆիզիկական անձի [1.6] սյունակներում նշված եկամուտների հանրագումարից օրենսդրությամբ սահմանված չափերով հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը:»,

5) N3 հավելվածում՝

ա. 6-րդ կետի 12-րդ ենթակետի «ա» պարբերության մեջ «ստացվող եկամուտների,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվի օտարումից ստացվող եկամուտների, ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտների,» բառերը,

բ. 3-րդ բաժնի վերնագրում «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ» բառերից հետո լրացնել «ԵՎ ԴՐՈՇՄԱՆԻՇԱՅԻՆ ՎՃԱՐԻ» բառերը,

գ. 3-րդ բաժնի անվանումից հետո լրացնել «Գլուխ 1. Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից եկամտային հարկ» բառերը,

դ. 3-րդ բաժնի աղյուսակի 10-րդ տողում և 8-րդ կետի 10-րդ ենթակետում «11-րդ ենթակետում» բառերը փոխարինել «10.1-ին և 11-րդ ենթակետերում» բառերով,

ե. 3-րդ բաժնի աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին տողով.

 

10.1) կրիպտոակտիվների օտարման դիմաց եկամուտ

[3.13.1]

 

1%

 

 

զ. 3-րդ բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ գլխով՝

 

«Գլուխ 2. Հարկային գործակալ չհանդիսացողներից ստացվող (ստացված) եկամուտներից դրոշմանիշային վճար

 

1․ Ընդամենը դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա (դրամ)

[3.24]

 

2. Դրոշմանիշային վճար (դրամ)

[3.25]

 
»

 

է. 7-րդ կետում «3-րդ բաժնում» բառերը փոխարինել «3-րդ բաժնի 1-ին գլխում» բառերով,

ը. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին ենթակետով.

«10.1) Էությամբ եզակի համարվող (յուրաքանչյուրն առանձնահատուկ հատկանիշներ ունեցող) և փոխարինելի չհամարվող կրիպտոակտիվների, ինչպես նաև ապակենտրոնացված գրանցամատյանի պահպանման կամ գործարքների վավերացման համար իրականացվող գործունեության արդյունքում ավտոմատ կերպով որպես պարգևատրում ստեղծված կրիպտոակտիվների օտարումից ստացվող եկամուտը (տող [3.13.1]),»,

թ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-12.3-րդ կետերով.

«12.1. Հաշվարկի (հայտարարագրի) 3-րդ բաժնի 2-րդ գլխում լրացվում են հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտներից դրոշմանիշային վճարի հաշվարկը:

12.2. [3.24] տողում ինքնաշխատ լրացվում է դրոշմանիշային վճարի հաշվարկման բազան՝ հարկային գործակալ չհանդիսացողներից ստացված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց փաստացի վճարված եկամուտների հանրագումարը (տող [3.24]=տող [3.4]+տող [3.5]):

12.3. [3.25] տողում ինքնաշխատ լրացվում է ֆիզիկական անձի եկամուտներից հաշվարկված դրոշմանիշային վճարի գումարը՝ ելնելով դրոշմանիշային վճարի հաշվարկման բազայի մեծությունից ([3.24]):»,

6) N5 հավելվածում՝

ա. «Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին» աղյուսակի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի, սոցիալական և դրոշմանիշային վճարների մասին»,

բ. «Տվյալներ վճարված եկամուտների, պահված եկամտային հարկի և սոցիալական վճարների մասին» աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ տողով.

 

Հաշվարկված (վճարված) եկամուտներից պահված դրոշմանիշային վճար [14]

 

 

գ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12. [14] տողում նշվում է [10] տողում նշված եկամուտներից պահված դրոշմանիշային վճարի հանրագումարը։»

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն հրամանի 3-րդ կետով սահմանված դեպքերի։

3. Սույն հրամանի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերը, 1-ին կետի 3-րդ ենթակետի «բ», «ը» «թ» և «ի» պարբերությունները, 1-ին կետի 4-րդ ենթակետի «ա» և «գ» պարբերությունները, 1-ին կետի 5-րդ ենթակետի «բ», «գ», «զ», «է», «թ» պարբերությունները, 1-ին կետի 6-րդ ենթակետն ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից և տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա։

4. Սույն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետի «գ-ե» և «ժ» պարբերությունները և 1-ին կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունը տարածվում են այն դեպքերի վրա, երբ ժամանակավոր անաշխատունակության առաջին օրը 2025 թվականի սեպտեմբերի 1-ն է կամ դրանից հետո։

 

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Կ. ԹԱՄԱԶՅԱՆ
 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան