ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 2-ին
«ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ռազմական ոստիկանության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-13-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 2-րդ կետը «խափանումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև հայտնաբերումը և բացահայտումը» բառերով.
2) 3-րդ կետը «պահպանությունը» բառից հետո լրացնել «և այդ գույքի դեմ ուղղված հակաիրավական գործողությունների հայտնաբերումը, խափանումը և բացահայտումը» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով.
«6) աջակցություն զինվորական կոմիսարիատներին զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության կամ զորահավաքային զինվորական ծառայության զորակոչելու կամ պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում:»:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի վերնագիրը և 1-ին մասը «խափանելիս» բառից հետո լրացնել «, ինչպես նաև կատարված հանցագործությունները հայտնաբերելիս և բացահայտելիս» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11.1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Ռազմական ոստիկանությունը քրեական վարույթ իրականացնող մարմինների գրավոր պահանջի հիման վրա ապահովում է վարույթի շրջանակներում անցնող տարբեր դատավարական կարգավիճակ ունեցող (ձերբակալված կամ կալանավորված) պարտադիր ժամկետային և այլ զինծառայողների տեղափոխումը և ուղեկցումը վարույթն իրականացնող մարմնի պահանջով մատնանշված վայրեր և կազմակերպություններ՝ անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններին մասնակցելու համար:»:
Հոդված 4.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերում անհրաժեշտ փոփոխությունները և լրացումներն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 օրացուցային օրվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 20 Երևան ՀՕ-311-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|