ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 675-Ա
«ՄԱՅՖՈՐԵՍԹ. ԷՅԷՄ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող՝ 697,620,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Անտառապատում և անտառվերականգնում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Մայֆորեսթ. ԷյԷմ» բնապահպանական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
Երևան |
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 675-Ա որոշման |
«ԱՆՏԱՌԱՊԱՏՈՒՄ ԵՎ ԱՆՏԱՌՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԼՈՌՈՒ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Հիմնել նոր անտառներ և վերականգնել անտառներ Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ մասնակցելով «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 610-Լ որոշմամբ հաստատված ազգային նպատակի իրականացմանը, որով մասնավորապես նախատեսվում է անտառածածկի ավելացում՝ Հայաստանի տարածքի 12.9% չափով մինչև 2030 թվական: Նոր հիմնվող անտառները հնարավորություն են տալու կանխել տեղանքում սողանքները, պահպանել խմելու ջրի պաշարները և կլանել ածխաթթու գազի հավելյալ ծավալներ։ Ծրագրի շրջանակներում նախատեսում ենք իրականացնել մոտ 450 հա տարածքի անտառապատում Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերում՝ Փամբակ, Սևան, Աշոցք, Նոյեմբերյան համայնքների հողերում։ Անտառատնկման, ցանկապատման և խնամքի աշխատանքներում վճարովի հիմունքներով ներգրավվելու է տեղի բնակչությունը։ Նորատունկ անտառների հետագա տարիների մոնիթորինգի ու խնամքի աշխատանքներն իրականացնելու է «Մայֆորեսթ․ԷյԷմ» հասարակական կազմակերպությունը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1) Հայաստանում Շվեյցարական Համագործակցության գրասենյակ (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Մելիք Ադամյան փող․ 2/1). 2) Հայկական բժշկական ասոցիացիա (ԱՄՆ, Նյու Յորք 10920-2622, քաղաք Քոնգըրս, Ուոթըրս Էդջ փողոց 160). 3) Մայ Ֆորեսթ Հիմնադրամ (ԱՄՆ, Կալիֆոռնիա 94103, քաղաք Սան Ֆրանցիսկո, Բրաննան փողոց 888, գրասենյակ 160). 4) «Կողբ» Հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, 4110, Տավուշի մարզ, Կողբ գյուղ, 1-ին փողոց, 35/4 տուն). 5) Լիբեկո Հիմնադրամ (Բելգիա, Մյոլեբեկե 8760, Տիլտշտրատ 114). 6) Թուֆենկյան Հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության փողոց 48). 7) «Թագավոր Բոդուենի» հիմնադրամ (Բելգիա, Բրյուսել 1000, Բրեդերոդ փողոց 21). 8) «Լայֆ Տերրա» հիմնադրամ (Նիդեռլանդներ, Ամստերդամ 1043 CR, Կաստրուպի փողոց 11դ). 9) «Ջոն և Հասմիկ Մկրտչյաններ» հիմնադրամ (ԱՄՆ, ԿալիֆոՌնիա 90266, Մանհեթեն, Հայլենդ պողոտա 1300, գրասենյակ 215). 10) «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամ (Պորտուգալիա, Լիսաբոն 1067-001, Բեռնի պողոտա 45Ա). 11) «Մենք բոլորի համար» հիմնադրամ (Հունաստան, Աթենք, Այա Պարասկևի (Ատտիկա) 153 43, Կրիտիս փողոց 47). 12) «Ազնավուր» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Երևան 0009, Անտառային փող., 11/4 շենք). 13) «Գրեյսոն» հիմնադրամ (ԱՄՆ, Նյու Յորք 10019, Նյու Յորք, Արևմտյան հատված, 55-րդ փողոց, շենք 20). 14) Հայ ավագների միություն (Ավստրալիա, Նոր Հարավային Ուելս 2086, «Արարատ» համայնքային կենտրոն 3): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ՄայՖորեսթ․ԷյԷմ» հասարակական կազմակերպություն (իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Հյուսիսային պողոտա 8, բնակարան 16, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0038, Աբելյան 6/4, ՀՎՀՀ՝ 02699418) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզեր, բնագավառը՝ բնապահպանական |
6. |
Ծրագրի բյուջեն |
697,620,000 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզեր |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1) Մոտ երեք միլիոն տնկիների աճեցման և խնամքի աշխատանքների իրականացում Գուգարքի և Դեբետի տնկարաններում և Վանաձորի ու Գուգարքի ջերմատներում՝ 170,240,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը. 2) Գուգարքի տնկարանում աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացում և բարեկարգում, ճանապարհի բարեկարգում՝ 11,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը. 3) Լոռու մարզի Լեռնաջուր բնակավայրի, Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն բնակավայրերի, Շիրակի մարզի Ձորաշեն բնակավայրի, Տավուշի մարզի Կողբ բնակավայրի հողերում անտառապատման տարածքների նախապատրաստում և ցանկապատում՝ 57,600,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը. 4) Լոռու, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համայնքային հողերում մոտ 1,900,000 ծառի տունկ, 353,780,000 դրամ։ Նախատեսվում է իրականացնել յուրաքանչյուր տարի մարտ-ապրիլ և հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին. 5) Մոնիթորինգի ու խնամքի աշխատանքների իրականացում անտառատնկման և անտառվերականգնման տարածքներում՝ 105,000,000 դրամ, նախատեսվում է իրականացնել 2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2028 թվականի օգոստոսի 31-ը։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1) Ջերմատանն աճեցվող տնկիների համար թաղարների ձեռքբերում - 7,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) Թաղարների համար արկղերի ձեռքբերում - 1,800,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 3) Աշխատողների համար համազգեստի ձեռքբերում - 1,200,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 4) Հողախառնուրդի, պարարտանյութերի, միջատասպան նյութերի ձեռքբերում ջերմատան համար - 19,060,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 5) Նոր կաղապարի պատրաստում - 3,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 6) Ջերմատան համար մետաղյա սեղանների ձեռքբերում - 1,700,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 7) Գուգարքի տնկարանի աշխատանքային փակ տարածքի ջերմամեկուսացման համար նյութերի ձեռքբերում - 5,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 8) Տնկարանի համար տրակտորի ձեռքբերում - 3,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի։ Ծրագրի ավարտից հետո տրակտորն օգտագործվելու է նույն նպատակով. 9) Գուգարքի տնկարանի աշխատանքային փակ տարածքի և ճանապարհի բարեկարգման համար շինանյութի ձեռքբերում և բարեկարգման աշխատանքների իրականացում - 4,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 10) Անտառապատման տարածքի ցանկապատման համար փշալարի ձեռքբերում - 26,400,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 11) Անտառապատման տարածքի ցանկապատման համար հենասյուների ձեռքբերում - 18,400,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 12) Անտառատնկման գործիքների, սարքերի և պարագաների ձեռքբերում - 10,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 13) Անտառատնկման և մոնիթորինգի աշխատանքների կազմակերպման և վերահսկման նպատակով ամենագնաց մեքենայի ձեռքբերում կամ ներմուծում - 20,000,000 դրամ։ Ծրագրի ավարտից հետո մեքենան օգտագործվելու է նույն նպատակով. 14) Սարքավորումների մասերի ձեռքբերում (տրակտորի խոփ, դիսկ, պարագաներ) - 2,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 15) Վառելիքի ձեռքբերում՝ տնկման, խնամքի և մոնիթորինգի աշխատանքներն իրականացնելու համար - 10,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 16) Գրասենյակային կահույքի և սարքավորումների (համակարգիչ, տպիչ, էկրան, պրոյեկտոր) ձեռքբերում - 4,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1) Վառելիքի ձեռքբերում տնկման, խնամքի և մոնիթորինգի աշխատանքներն իրականացնելու համար - 10,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի. 2) Գրասենյակային կահույքի և սարքավորումների (համակարգիչ, տպիչ, էկրան, պրոյեկտոր) ձեռքբերում - 4,000,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Ստեփանավան, Սպիտակ, Փամբակ, Սևան, Աշոցք, Նոյեմբերյան համայնքների, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մարզպետների աշխատակազմերի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
17.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|