Գլխավոր տեղեկություն
Համար
N 677-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.10.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 677-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` 59,750,700 դրամ ընդհանուր արժողությամբ «Մաքրման կայանի կառուցում և տարածքի բարեկարգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) «Թիվ 1 Շինվարչություն» բաց բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2025 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ ՀՀ/ԼՍԿԲ-01/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մաքրման կայանի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքների իրականացում՝ 59,750,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

17.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 677-Ա որոշման

 

«ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ»

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղում կառուցված և կառուցվող առանձնատների և մանկապարտեզի (Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի հունիսի 27-ի N 463-Ա և 2025 թվականի ապրիլի 28-ի N 270-Ա որոշումներով) համար մաքրման կայանի կառուցում և դրանց տարածքի բարեկարգում:

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝ 02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և

բնագավառը

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Լեռնագոգ գյուղ, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

59,750,700 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Լեռնային Ղարաբաղից տեղահանված 5 և ավելի երեխա ունեցող, ինչպես նաև պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներ և Լեռնագոգ համայնք

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Մաքրման կայանի կառուցում և տարածքի բարեկարգում՝ մաքրման կայանի, արտաքին ջրամատակարարման ցանցի կառուցում և ճանապարհային պատվածքի բարեկարգում։ Նախատեսվում է իրականացնել 2025 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2026 թվականի փետրվարի 27-ն ընկած ժամանակահատվածում` 59,750,700 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները

և նախատեսվող գինը

Մաքրման կայանի կառուցման և տարածքի բարեկարգման աշխատանքներ՝ 59,750,700 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

17.10.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան