Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 41
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.03.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

17 մարտի 2020 թվականի

թիվ 41

քաղ. Մոսկվա

 

ԱԳՐՈԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 192 կարգադրությամբ հաստատված՝ Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Աթոյան Մերինե Սերգեյի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության գլխավոր խորհրդատու

Պետրոսյան Արթուր Հրանտի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության ագրոպարենային ոլորտի փաստաթղթերի ուսումնասիրման և տեղեկատվության ամփոփման բաժնի պետ

Խոջոյան Արման Արմենի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Դաիրբեկով Նուրբեկ Սլյամխանի՝

Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության փոխնախարար

Նաուրզբեկով Երկեն Բակիտժանի՝

Ղազախստանի Հանրապետության «Աթամեկեն» ձեռնարկատերերի ազգային պալատի ագրոարդյունաբերական համալիրի և սննդի արդյունաբերության դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Միխայլով Սերգեյ Իգորի՝

Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով արդյունաբերողների և ձեռնարկատերերի Ռուսաստանյան միության հանձնաժողովի համանախագահ, «Գրուպա Չերկիզովո» հասարակական բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն.

 

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի անդամի նոր պաշտոնը.

 

Կիրեենկո Նատալյա Վլադիմիրի՝

«Բելառուսի պետական ագրարային տեխնիկական համալսարան» կրթական ԱԱՀ հաստատության կադրերի որակավորման բարձրացման և վերապատրաստման ԱԱՀ ինստիտուտի նորարարական զարգացման ամբիոնի վարիչ.

 

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Խ.Ա. Աբաջյանիին, Դ.Պ Բաբայանին, Ա.Կ. Քամալյանին, Ա.Մ. Պետրոսյանին, Ն.Ս. Իսաբեկովին, Ա.Ե. Շակիրտովային և Վ.Ս. Բիրյուկովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Մ. Մյասնիկովիչ