Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
20.05.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
20.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.06.2025

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 մայիսի 2025 թվականի

թիվ 45

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ՝ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 27-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. 2022 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 172 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից ընդունված՝ ապրանքների դասակարգման վերաբերյալ նախնական որոշումներից տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկելու կարգի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Նախնական որոշումը հետ կանչվելու կամ այդ որոշման գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունվելու դեպքում այդ մասին տեղեկատվությունը համապատասխան մաքսային մարմնի կողմից ավտոմատ ռեժիմով փոխանցվում է Հանձնաժողով՝ այդ որոշումը հետ կանչվելու կամ գործողությունը դադարեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվելու օրվանից 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ՝ պաշտոնական կայքում տեղեկատվությունն արդիականացնելու համար։»։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև