ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
8 ապրիլի 2025 թվականի |
թիվ 36 |
քաղ. Մոսկվա |
«ԱԶԱՏ (ՀԱՏՈՒԿ, ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ) ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ (ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԳՈՐԾԵԼԻՍ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 30-րդ կետին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2014 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 200 որոշմամբ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող՝
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության կանոնները.
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս ազգային ռեեստրը վարելու համար պատասխանատու՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս մաքսային հսկողություն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնակարգը.
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելու համար օգտագործվող էլեկտրոնային փաստաթղթերի և տեղեկությունների ձևաչափերի ու կառուցվածքների նկարագրությունը.
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգը:
2. Ուժը կորցրած ճանաչել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 6-ի «Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 163 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի օգոստոսի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
Կանոններ
«Ազատ (հատուկ, առանձնահատուկ) տնտեսական գոտիների ռեզիդենտների (մասնակիցների) ընդհանուր ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցության
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|