ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
21 հունվարի 2025 թվականի |
թիվ 9 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի ԹԻՎ 30 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 7 հավելված) 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2025 թվականի հունվարի 21-ի թիվ 9 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի թիվ 30 որոշման մեջ կատարվող
1. «Մարդու օրգաններ և հյուսվածքներ, արյուն և դրա բաղադրամասեր, կենսաբանական նյութերի նմուշներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու կարգի մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 3 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով.
«41. Մարդու օրգանների և հյուսվածքների, արյան և դրա բաղադրամասերի, կենսաբանական նյութերի նմուշների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
2. «Վտանգավոր թափոնները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 7 հավելված) 3-րդ կետի «ա» ենթակետը լրացնել «, ֆիզիկական անձանց կողմից՝ որպես էլեկտրոնային առևտրի ապրանքներ ձեռքբերված վտանգավոր թափոնների ներմուծում» բառերով։
3. «Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթում (նշված որոշման թիվ 9 հավելված)՝
5-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Թիվ 5 հավելվածի համաձայն՝ ցանկում ներառված ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցների՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծումը կամ արտահանումը, ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ որպես էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն իրականացվում է առանց եզրակացությունը (թույլատրագիրը) կամ ծանուցման մասին տեղեկություններն անդամ պետության մաքսային մարմին ներկայացնելու։ Եթե ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցները ներառված չեն սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ցանկում, ապա ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ դրանց ներմուծումը կամ արտահանումը, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ որպես էլեկտրոնային առևտրի ապրանքներ դրանց ներմուծումն իրականացվում է միայն այդ ապրանքների առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունների առկայության դեպքում։ Ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) այն միջոցների՝ ֆիզիկական անձանց կողմից որպես անձնական օգտագործման ապրանքներ ներմուծումը կամ արտահանումը, որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումը, որոնք ներառված չեն սույն հիմնադրույթի թիվ 5 հավելվածով նախատեսված ցանկում, և որոնց առնչությամբ ծանուցման մասին տեղեկությունները բացակայում են, արգելված է։».
Նշված հիմնադրույթի թիվ 5 հավելվածի անվանումը «կամ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելիս» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելիս» բառերով»։
4. «Թմրամիջոցները, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերը և դրանց պրեկուրսորները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 10 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 61-րդ կետով.
«61. Դեղամիջոցների տեսքով թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
5. «Բույսերի (թունաքիմիկատների) պաշտպանության միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 11 հավելված) 4-րդ կետը «ներմուծումը» բառից հետո լրացնել «թմրամիջոցների, հոգեներգործուն (հոգեմետ) նյութերի և դրանց պրեկուրսորների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումը» բառերով։
6. «Թանկարժեք քարերը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 13 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.
«21. Միասնական ցանկի 2.9 բաժնում ներառված թանկարժեք քարերի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
7. «Թանկարժեք մետաղները և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 14 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 կետով.
«21. Միասնական ցանկի 2.10 բաժնում ներառված թանկարժեք մետաղների և թանկարժեք մետաղներ պարունակող հումքային ապրանքների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
8. «Քաղաքացիական նշանակության ռադիոէլեկտրոնային միջոցները և (կամ) բարձր հաճախականության սարքվածքները, այդ թվում՝ ներկառուցված կամ այլ ապրանքների կազմի մեջ մտնող, Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 15 հավելված) 6-րդ կետում՝
առաջին պարբերությունը «ներմուծումը» բառից հետո լրացնել «, ռադիոէլեկտրոնային միջոցների և (կամ) բարձր հաճախականության սարքվածքների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն» բառերով.
երրորդ պարբերությունը «ներմուծումն» բառից հետո լրացնել «, ինչպես նաև որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծումն» բառերով։
9. «Տեղեկատվությունը գաղտնի ստանալու համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 16 հավելված) 5-րդ կետը «ներմուծումը և (կամ) արտահանումը» բառերից հետո լրացնել «, հատուկ տեխնիկական միջոցների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն» բառերով։
10. «Քաղաքացիական և ծառայողական զենքը, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերն ու դրա փամփուշտները Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 17 հավելված) I բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետով.
«61 Զենքի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
11. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի պրեկուրսորներ չհանդիսացող թունավոր նյութերի ներմուծման մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 19 հավելված) 4-րդ կետը «ներմուծումը» բառից հետո լրացնել «, թունավոր նյութերի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն» բառերով։
12. «Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանման մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 20 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 31 կետով.
«31. Օզոնաքայքայիչ նյութերի և օզոնաքայքայիչ նյութեր պարունակող արտադրանքի՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելվում է։»։
13. «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք դեղամիջոցների ներմուծման մասին» հիմնադրույթը (նշված որոշման թիվ 21 հավելված) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41 կետով.
«41. Գրանցված և չգրանցված դեղամիջոցների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքներ ներմուծումն արգելված է։»։
14. «Լաբորատոր մասշտաբի հետազոտություններում, ինչպես նաև որպես չափանմուշային ստանդարտ օգտագործելու համար նախատեսված՝ բույսերի պաշտպանության միջոցները և կայուն օրգանական այլ աղտոտիչներ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու մասին» հիմնադրույթի (նշված որոշման թիվ 22 հավելված) 5-րդ կետը «ներմուծումը» բառից հետո լրացնել «, նմուշների՝ որպես ֆիզիկական անձանց կողմից ձեռքբերված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների ներմուծումը» բառերով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|