ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ԲԴԽ-72-Ն-26 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները․
1) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 10-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «, բացառությամբ՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածքի» բառերով,
2) Որոշման 1-ին հավելվածի 1-ին աղյուսակի 22-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակը լրացնել «, Լոռու մարզի Սպիտակ համայնքի վարչական տարածք» բառերով,
3) Որոշման 1-ին հավելվածի 2-րդ աղյուսակի «(Քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Խաչատրյան Սուրեն Երվանդի» բառերը փոխարինել «Պետրոսյան Լևոն Էդուարդի» բառերով,
4) Որոշման 5-րդ հավելվածի աղյուսակի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Նահապետյան Արթուր» բառերը փոխարինել «Խաչատրյան Սուրեն» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|