Basic information
Number
ՀՕ-243-Ն
Type
Օրենք
Act type
Հիմնական ակտ (01.01.2006-07.04.2018)
Status
Գործողությունը դադարեցված է
Source
ՀՀՊՏ 2005.12.28/82(454) Հոդ. 1544
Enactment organisation
ՀՀ Ազգային ժողով
Enactment date
08.12.2005
Signing organisation
ՀՀ Նախագահ
Signing date
22.12.2005
Effective date
01.01.2006
Interrupt date
07.04.2018

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին


«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320) 4-րդ հոդվածի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի որոշումները,» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը,» բառերը:

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի առաջին մասի 4-11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) չորրորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի որոշումները.

5) հինգերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշումները.

6) վեցերորդ բաժնում հրապարակվում են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումները.

7) յոթերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումները.

8) ութերորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության նախարարների հրամանները.

9) իններորդ բաժնում հրապարակվում են Երևանի քաղաքապետի որոշումները կամ կարգադրությունները.

10) տասներորդ բաժնում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության մարզպետների որոշումները կամ կարգադրությունները:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ              

Ռ. Քոչարյան


 

 

2005 թ. դեկտեմբերի 22
Երևան 
ՀՕ-243-Ն

 



  

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation