ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
23 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 148 |
քաղ. Մոսկվա |
ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՉԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 4-րդ և 7-րդ կետերին համապատասխան և ղեկավարվելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի նոյեմբերի 17-ի թիվ 155 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության նորմատիվ տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի մասին» հիմնադրույթով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 92 որոշմամբ հաստատված՝ մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի տեսակների դասակարգչի մեջ կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 148 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի, տեղեկությունների և նյութերի տեսակների դասակարգչի մեջ կատարվող
1. I բաժնում՝
ա) 07 ծածկագրով փաստաթղթերի, տեղեկությունների ու նյութերի խումբը լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերով.
|
«07220 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07225 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի նախնական փորձաքննության ընթացքում հարցմանը պատասխանի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի փորձաքննության արդյունքների մասին ծանուցման հետ կապված փաստարկների և դիտողությունների ներկայացման ժամկետի երկարաձգման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07230 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի առանձնացման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07235 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի՝ Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի գրանցման հայտի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07240 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի գրանցման հայտի՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07245 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07250 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի՝ Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07255 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի չեղարկված գրանցման՝ ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման ազգային հայտի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07260 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի՝ ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման ազգային հայտի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07265 |
ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման ազգային հայտի՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի վերափոխման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07270 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի հետկանչման միջնորդություն (հայտատուի նախաձեռնությամբ) |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07275 |
հայտարկված նշագրի, ապրանքների ցանկի, նամակագրության վարման հասցեի, հայտատուի ներկայացուցչի մասին տեղեկությունների, ինչպես նաև տեխնիկական բնույթի ուղղումների մասով Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտում փոփոխություններ կատարելու մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07280 |
հայտարկված նշագրի, ապրանքների ցանկի, նամակագրության վարման հասցեի, հայտատուի ներկայացուցչի մասին տեղեկությունների, Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի կանոնադրության (հիմնադրույթի), ինչպես նաև տեխնիկական բնույթի ուղղումների մասով Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հայտում փոփոխություններ կատարելու մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07285 |
Հայտատուի մասին տեղեկություններին վերաբերող և Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի փոխանցման կամ անցման հետ կապված փոփոխությունները Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտում կատարելու մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07290 |
Հայտատուի մասին տեղեկություններին վերաբերող և Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի փոխանցման կամ անցման հետ չկապված փոփոխությունները Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտում կատարելու մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07295 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի գրանցման հայտում անվանման (ազգանվան, անվան, հայրանվան (առկայության դեպքում)) կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխության արդյունքում հայտատուի մասին տեղեկությունների փոփոխության կատարման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07300 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների միասնական ռեեստրի տեղեկություններում փոփոխությունների կատարման մասին հայտ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07305 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի բացառիկ իրավունքից հրաժարվելու մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07310 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի բացառիկ իրավունքի գործողության ժամկետի երկարաձգման մասին հայտ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07315 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի բացառիկ իրավունքի գործողության ժամկետը երկարաձգելու մասին հայտը ներկայացնելու համար 6-ամսյա ժամկետի տրամադրման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07320 |
«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցումը մերժելու համար հիմքերի առկայության մասին շահագրգիռ անձի դիմում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07325 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի գրանցման և տրամադրման հայտ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07330 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի գրանցված ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի տրամադրման հայտ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07335 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի գրանցման և (կամ) տրամադրման հայտում փոփոխությունների կատարման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07340 |
մինչև «Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելը գրանցված ապրանքի ծագման տեղանվան նկատմամբ Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի մասին վկայականի տրման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07345 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների միասնական ռեեստրի տեղեկություններում փոփոխությունների կատարման մասին դիմում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07350 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի մասին վկայականի գործողության ժամկետի երկարացման մասին դիմում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07355 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի մասին վկայականի գործողության ժամկետի երկարացման մասին հայտը ներկայացնելու համար 6-ամսյա ժամկետի տրամադրման մասին միջնորդություն |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07360 |
«Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին» 2020 թվականի փետրվարի 3-ի պայմանագրով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցումը մերժելու համար հիմքերի առկայության մասին շահագրգիռ անձի դիմումի հետ կապված հայտատուի փաստարկներ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07365 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտը հետ կանչված ճանաչելու մասին ծանուցում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07370 |
հայտարկված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հայտի փորձաքննության արդյունքների մասին ծանուցման հետ կապված հայտատուի փաստարկներ և դիտողություններ |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07375 |
ազգային արտոնագրային գերատեսչության՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման մասին որոշման մասով առարկություն (բողոք) |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07380 |
ազգային հայտի վերափոխմամբ պայմանավորված՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի հայտի առնչությամբ գործավարության դադարեցման մասին ծանուցում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07385 |
Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի կանոնադրությունը (հիմնադրույթը), որը պարունակում է Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանն իր անունով գրանցելու համար լիազորված անձի անվանումը, Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի գրանցման նպատակը, Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանի օգտագործման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկը, ապրանքների ցանկը և դրանց միասնական որակական կամ այլ ընդհանուր բնութագրեր, որոնք նշվելու են Եվրասիական տնտեսական միության կոլեկտիվ նշանով, դրա օգտագործման պայմանները, դրա օգտագործման վերահսկման կարգը, ինչպես նաև այդ կարգի պահանջների խախտման համար պատասխանատվության մասին դրույթները |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07390 |
Եվրասիական տնտեսական միության նույնական ապրանքային նշանների, սպասարկման նշանների մասին հայտերից մեկի ընտրության մասին հայտատուի (հայտատուների) ծանուցում |
AM, BY, KZ, KG, RU | ||
|
07999 |
Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության օբյեկտների գրանցման հետ կապված ընթացակարգերի շրջանակներում տրամադրվող այլ փաստաթղթեր, տեղեկություններ և նյութեր |
AM, BY, KZ, KG, RU». | ||
բ) լրացնել 09 ծածկագրով փաստաթղթերի, տեղեկությունների ու նյութերի՝ հետևյալ բովանդակությամբ խումբ
|
«09 |
Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների գրանցման ու օգտագործման հետ կապված ընթացակարգերի շրջանակներում արտոնագրային գերատեսչությունների կողմից ձևավորվող՝ դասակարգչի մյուս բաժիններում չներառված փաստաթղթեր, տեղեկություններ ու նյութեր | |
|
09005 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի հրապարակման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09010 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հայտի՝ քննարկման ընդունելու մերժման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09015 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման հնարավորության (անհնարինության) մասին՝ հայտարկված նշագրի փորձաքննության արդյունքների հիման վրա ազգային արտոնագրային գերատեսչության եզրակացություն |
AM, BY, KZ, KG, RU |
|
09020 |
ազգային արտոնագրային գերատեսչության՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցումը մերժելու մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09025 |
ազգային արտոնագրային գերատեսչության՝ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09030 |
բոլոր հայտարկված ապրանքների և (կամ) ծառայությունների մասով Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09035 |
ապրանքների և (կամ) ծառայությունների մի մասի վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09040 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցումը մերժելու մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09045 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի իրավական պահպանության տրամադրումն անվավեր ճանաչելու մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09050 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի գրանցումը չեղարկելու մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09055 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09060 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանի, սպասարկման նշանի իրավական պահպանության դադարեցման մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09065 |
Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան գրանցումը և (կամ) Եվրասիական տնտեսական միության ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի տրամադրումը մերժելու մասին որոշում |
AM, BY, KZ, KG, RU |
|
09999 |
Եվրասիական տնտեսական միության մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների գրանցման ու օգտագործման հետ կապված ընթացակարգերի շրջանակներում արտոնագրային գերատեսչությունների կողմից ձևավորվող՝ դասակարգչի մյուս բաժիններում չներառված այլ փաստաթղթեր, տեղեկություններ ու նյութեր |
AM, BY, KZ, KG, RU»։ |
2. II բաժնում՝
ա) 5-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5 ՄԴ 065-2024 (խմբ. 1) նշագիր».
բ) 22-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
«22 Փոփոխություններ |
փոփոխությունները պայմանավորված են դասակարգչի մեջ նոր դիրքերի ներառմամբ և գոյություն ունեցող դիրքորոշումների փոփոխմամբ և ուժի մեջ են մտնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 148 որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից. փոփոխությունները կատարվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 148 որոշմամբ»։ |
3. III բաժնում աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Աղյուսակ
Դասակարգչի կառուցվածքը և վավերապայմանների կազմը
|
Վավերապայմանի անվանումը |
Վավերապայմանի արժեքի տիրույթը |
Վավերապայմանի արժեքի ձևավորման կանոնները |
Բազմ. | ||
|
1. Մտավոր սեփականության ոլորտում օգտագործվող փաստաթղթերի տեսակների մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1..* | ||
|
1.1. Փաստաթղթերի խմբի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{2} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման կարգային մեթոդի օգտագործմամբ |
1 | ||
|
1.2. Անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 4000 |
պետական հսկողության փաստաթղթերի խմբի անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով |
1 | ||
|
1.3. Փաստաթղթի տեսակի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1. * | ||
|
1.3.1 Փաստաթղթի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
ծածկագրային նշագիրը ձևավորվում է ծածկագրման հաջորդական մեթոդի օգտագործմամբ |
1 | ||
|
1.3.2. Անվանումը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 4000 |
փաստաթղթի տեսակի անվանումը ձևավորվում է բառակապակցության տեսքով՝ ռուսերենով |
1. * | ||
|
1.3.3. Եվրասիական տնտեսական միության այն ադամ պետության ծածկագիրը, որում կիրառվում է փաստաթղթի տեսակը |
երկտառ ծածկագրի արժեքը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան: Ձևանմուշը՝ [А-Z]{2} |
Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ծածկագիրը լրացվում է ISO 3166-1 ստանդարտին համապատասխան (ալֆա-2 ծածկագիր) այն դեպքում, երբ փաստաթղթի տեսակը կիրառելի է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում |
0..* | ||
|
1.3.4. Դասակարգչի գրառման մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
1 | ||
|
*. 1. Գործողության մեկնարկի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է գործողության մեկնարկի ամսաթվին կամ Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ փոփոխությունների կատարման ամսաթվին |
1 | ||
|
*.2. Գործողության մեկնարկը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||
|
*.2.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 | ||
|
*.2.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||
|
*.2.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||
|
*.3. Գործողության ավարտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտում նշված՝ գործողության ավարտի ամսաթվին |
0..1 | ||
|
*.4. Գործողության ավարտը կանոնակարգող ակտի մասին տեղեկությունները |
որոշվում է ներդրված վավերապայմանների արժեքների տիրույթներով |
որոշվում են ներդրված վավերապայմանների ձևավորման կանոններով |
0..1 | ||
|
*.4.1. Ակտի տեսակի ծածկագիրը |
պայմանանշանների նորմալացված տողը։ Ձևանմուշը՝ \d{5} |
Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի տեսակի ծածկագրային նշագիրը |
1 | ||
|
*.4.2. Ակտի համարը |
պայմանանշանների տողը։ Նվազ. երկարությունը՝ 1. Առավել. երկարությունը՝ 50 |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի համարին |
1 | ||
|
*.4.3. Ակտի ամսաթիվը |
ամսաթիվը՝ ISO 8601 ստանդարտների սերիային համապատասխան՝ YYYY-MM-DD ձևաչափով |
համապատասխանում է Եվրասիական տնտեսական միության մարմնի ակտի ընդունման ամսաթվին |
1 | ||