ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| 23 դեկտեմբերի 2024 թվականի | թիվ 147 | քաղ. Մոսկվա | 
ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ) ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ (ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ) ՊԱՀԱՆՋՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 58-րդ հոդվածի 2-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 22-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 317 որոշմամբ հաստատված՝ Անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
| Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ | Բ. Սագինտաև | 
| ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 147 որոշման | 
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքներին ներկայացվող միասնական անասնաբուժական (անասնաբուժասանիտարական) պահանջներում կատարվող
«Եզրափակիչ և անցումային դրույթներ» բաժնի 5-րդ կետում՝
ա) երկրորդ պարբերության մեջ «լիազորված մարմիններին» բառերը փոխարինել «լիազորված մարմինների պաշտոնական էլեկտրոնային հասցեներով» բառերով․
բ) երրորդ պարբերության առաջին նախադասության մեջ ՝
«ստացվելուց հետո» բառերից առաջ ավելացնել «էլեկտրոնային եղանակով» բառերը․
«հասցեով» բառը փոխարինել «պաշտոնական էլեկտրոնային հասցեներով» բառերով․
գ) ութերորդ պարբերության առաջին նախադասության մեջ «լիազորված մարմիններին» բառերը փոխարինել «լիազորված մարմինների պաշտոնական էլեկտրոնային հասցեներով» բառերով, «հասցեով» բառը փոխարինել «պաշտոնական էլեկտրոնային հասցեներով» բառերով․
դ) տասներորդ և տասնմեկերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.
«Անդամ պետությունների բոլոր լիազորված մարմինների կողմից անասնաբուժական սերտիֆիկատի նախագծի համաձայնեցման գործընթացն ավարտվելուց հետո նախաձեռնողը համաձայնեցված անասնաբուժական սերտիֆիկատը նախաստորագրման համար ուղարկում է արտահանող երկրի իրավասու մարմին: Արտահանող երկրի իրավասու մարմնից՝ իր կողմից անասնաբուժական սերտիֆիկատի նախաստորագրված օրինակը (այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով) վերադարձվելուց հետո, նախաձեռնողն ինքն է նախաստորագրում այն և ուղարկում անդամ պետությունների լիազորված մարմիններ՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով՝ հետագա նախաստորագրման համար։ Անասնաբուժական սերտիֆիկատի նախաստորագրումն իրականացվում է անդամ պետությունների լիազորված մարմիններից յուրաքանչյուրի կողմից՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեներով այն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, որից հետո տեսածրված ձևով այն ուղարկվում է նախաձեռնողի պաշտոնական էլեկտրոնային հասցեներով։ Անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից իրենց ուղարկված անասնաբուժական սերտիֆիկատի օրինակների նախաստորագրումը պարտադիր է իրականացվում, համաձայնեցված անասնաբուժական սերտիֆիկատում լրացուցիչ փոփոխությունների կատարում չի թույլատրվում:
Մեկ կամ մի քանի անդամ պետությունների լիազորված մարմիններից նշված ժամկետի ընթացքում պատասխանի բացակայության դեպքում նախաձեռնողը կարող է դիմել Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ այդպիսի անասնաբուժական սերտիֆիկատի նախաստորագրման մասին հարցը դրա հարթակում քննարկելու համար։
Անդամ պետությունների բոլոր լիազորված մարմինների կողմից նախաստորագրված անասնաբուժական սերտիֆիկատն ստանալուց հետո նախաձեռնողը դրանք միավորում է մեկ ֆայլում և ուղարկում այն նախաստորագրած բոլոր կողմերի պաշտոնական էլեկտրոնային հասցեներով և Եվրասիական տնտեսական հանձնաժողով՝ նշելով արտահանող երկրի իրավասու մարմնի հետ համաձայնեցված՝ անասնաբուժական սերտիֆիկատն ուժի մեջ մտնելու ամսաթիվը։»․
ե) տասներկուերորդ պարբերության առաջին նախադասության մեջ «օրինակների» բառը փոխարինել «օրինակի» բառով, «դրանց» բառը փոխարինել «դրա» բառով, «հրապարակում է այն» բառերը փոխարինել «հրապարակում է անասնաբուժական սերտիֆիկատը» բառերով․
զ) տասներկուերորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությունն ունեցող պարբերությամբ՝
«Անասնաբուժական սերտիֆիկատների միասնական ձևերից տարբերվող անասնաբուժական սերտիֆիկատի համաձայնեցման և նախաստորագրման գործընթացն ավարտվելուց հետո չի թույլատրվում անդամ պետության լիազորված մարմնի կողմից դրա ձևի մեջ անասնաբուժասանիտարական պահանջների և նորմերի մասով միակողմանի փոփոխությունների կատարում՝ առանց մյուս անդամ պետությունների լիազորված մարմինների հետ համաձայնեցման։»․
է) տասներեքերորդ պարբերության մեջ «այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով» բառերը փոխարինել «տեսածրված և էլեկտրոնային եղանակով ուղարկվող՝ պաշտոնական էլեկտրոնային հասցեների օգտագործմամբ» բառերով։