Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-81-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.07.2015-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ОВМИД РА 2015.04.22/1(31) Հոդ.584
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.06.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.07.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2015 թվականի հունիսի 22-ին

 

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2013 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-152-Ն (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասում՝

 

1) 11-րդ կետը «4-րդ կետով» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով.

«15) աշխատող՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 17-րդ հոդվածով սահմանված անձ:»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

 

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող՝ աշխատանք փնտրող անձի համար, որը հրաժարվել է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ուսուցումից, հարմար է համարվում մասնագիտական կրթություն և որակավորում չպահանջող վարձատրվող ցանկացած աշխատանք:».

2) 3-րդ մասը «չունեցող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև մասնագիտական կրթություն և որակավորում ունեցող, սակայն ստացած մասնագիտությանը համապատասխան վերջին 5 տարվա ընթացքում աշխատանքային գործունեություն չիրականացնող» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

 

1) վերնագիրը «և» բառից հետո լրացնել «աշխատանք փնտրող անձի» բառերով.

2) 4-րդ մասը «կետով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև 23-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «հաշվառումը,» բառից հետո լրացնել «հաշվառումից հանումը,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերը «մարզերի» բառից հետո լրացնել «, տարածքների» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածում՝

 

1) 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) պետական կառավարչական հիմնարկների և համայնքային կառավարչական հիմնարկների, Կենտրոնական բանկի, պետական ոչ առևտրային և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 3 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:

4. Տվյալ հարկային տարվան հաջորդող հարկային տարում (հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ) ոչ պետական կազմակերպությունների համար, բացառությամբ համայնքային կառավարչական հիմնարկների և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, քվոտայի պահանջն առաջանում է կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակի 1 տոկոսի չափով, եթե տվյալ հարկային տարում կազմակերպության աշխատողների միջին տարեկան քանակը 100 և ավելի է:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին, 4.2-րդ և 4.3-րդ մասերով.

«4.1. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը որոշվում է տվյալ հարկային տարում յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով 12-ի, իսկ տվյալ տարում նոր ստեղծված կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակը՝ ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամսվա վերջին օրվա դրությամբ՝ կազմակերպության աշխատողների քանակների հանրագումարը հարաբերելով կազմակերպության ստեղծման օրվանից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի ամիսների թվի վրա:

4.2. Եթե կազմակերպությունն ստեղծվել է տվյալ տարվա դեկտեմբեր ամսին, ապա աշխատողների միջին տարեկան քանակ է համարվում տվյալ հարկային տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպությունում առկա աշխատողների քանակը:

4.3. Կազմակերպությունների աշխատողների միջին տարեկան քանակի նկատմամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանված տոկոսների կիրառման արդյունքում տասնորդական կոտորակային թիվ ստացվելու դեպքում այն կլորացվում է մինչև միավորները, ընդ որում՝ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5-ից ցածր թվանշանի դեպքում հավասարեցվում է իրենից ցածր բնական թվին, իսկ տասնորդական կոտորակի ստորակետից հետո 5 և բարձր թվանշանի դեպքում՝ իրենից վերև ընկած բնական թվին:».

3) 5-րդ մասի «աշխատատեղը» բառը փոխարինել «յուրաքանչյուր աշխատատեղ» բառերով.

4) 6-րդ մասի «պարտադիր կուտակային» բառերը փոխարինել «սոցիալական» բառով:

 

Հոդված 7. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«6) գործատուներին այցելության համար դրամական օգնության իրավունք.»:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2015 թ. հուլիսի 7

Երևան

ՀՕ-81-Ն