Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
17.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՈՐՈՇՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն որոշված հիվանդությունների ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 2-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին» հիմնադրույթի թիվ 3 հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի դեկտեմբերի 17-ի

թիվ 140 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

 

գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն որոշված հիվանդությունների ցանկում կատարվող

 

1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«1. Խոշոր եղջերավոր անասուն.

 

հոլշտինյան սև-խայտաբղետ ցեղատեսակ, հոլշտինյան կարմիր-խայտաբղետ ցեղատեսակ և այլ ցեղատեսակների հոլշտինացված անասուններ

HCD՝ հոլշտինյան հապլոտիպ՝ ասոցացված խոլեստերինի դեֆիցիտի հետ (OMIA ID 001965-9913).

BY՝ բրախիսպինա (OMIA ID ООО 000151-9913).

HH5՝ հոլշտինյան հապլոտիպ 5 (OMIA ID 001941-9913).

HH3՝ հոլշտինյան հապլոտիպ 3 (OMIA ID 001824-9913).

HH4՝ հոլշտինյան հապլոտիպ 4 (OMIA ID 001826-9913).

HH2՝ հոլշտինյան հապլոտիպ 2 (OMIA ID 001823-9913).

HH1՝ հոլշտինյան հապլոտիպ 1 (OMIA ID 000001-9913).

HH6՝ հոլշտինյան հապլոտիպ 6 (OMIA ID 002149-9913).

BLAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913).

CVM՝ ողնաշարի համալիր արատ (OMIA ID 001340-9913).

FXID՝ արյան XI (տասնմեկ) ֆակտորի դեֆիցիտ (OMIA ID 000363-9913).

MF՝ սինդակտիլիա (OMIA ID 000963-9913).

MW՝ բնածին մկանային թուլության համախտանիշ (OMIA ID 002819-9913).

HH7՝ հոլշտինյան հապլոտիպ 7 (OMIA ID 001830-9913)

կարմիր եվրոպական (այրշիրյան, կարմիր շվեդական, կարմիր դանիական, անգլերական, Viking Red) ցեղատեսակներ և կարմիր եվրոպական ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

АН1՝ այրշիրյան հապլոտիպ 1 (OMIA ID 001934-9913).

АН2՝ այրշիրյան հապլոտիպ 2 (OMIA ID 002134-9913).

FM03՝ ձկան հոտի համախտանիշ (OMIA ID 001360-9913).

ARMC3՝ ԽԵԱ-ի սերմնաբջիջի կարճացված մտրաթելիկի համախտանիշ (OMIA ID 001334-9913).

AM՝ այրշիրյան ցեղատեսակի արթրոգրիպոզ (OMIA ID 002022-9913)

աբերդին-անգուսյան ցեղատեսակ և աբերդին-անգուսյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

DD՝ կրկնօրինակումներ զարգացման ժամանակ (OMIA ID 002103-9913).

OS՝ օսթեոպետրոզ (OMIA ID 002443-9913).

ВНАС՝ բազմակի արթրոգրիպոզ (OMIA ID 002135-9913).

NH՝ նեյրոպաթիկ հիդրոցեֆալիա (OMIA ID 000487-9913).

CA՝ կոնտրակտուրային արախնոդակտիլիա (OMIA ID 001511-9913).

M1 ՝միոստատինի մուտացիա, մկանունքի հիպերտրոֆիա (OMIA ID 000683-9913).

PRKG2՝ անգուսների գաճաճություն (OMIA ID 001485-9913).

A-MAN՝ ալֆա-մանոզիդոզ (OMIA ID 000625-9913)

գորշ ցեղատեսակներ (գորշ շվից, ալատաուսյան, կոստրոմյան) և գորշ ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913).

SDM՝ սպինալ դեմիելինացում (OMIA ID 001247-9913).

SAA՝ արախնոմելիայի և արթրոգրիպոզի համախտանիշ (OMIA ID 000059-9913).

ВНМ՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 002390-9913).

Weaver syndrome՝ Վիվերի համախտանիշ (OMIA ID 000827-9913)

հերեֆորդյան, ղազախական սպիտակագլուխ ցեղատեսակներ և հերեֆորդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

IE՝ էպիլեպսիա (OMIA ID 000344-9913).

HY՝ հիպոտրիխոզ (OMIA ID 001544-9913).

DL՝ դիլյութոր (OMIA ID 001545-9913).

MD՝ ստորին ծնոտի դեֆորմացիա (OMIA ID 002288-9913).

MSUD՝ թխկու օշարակի հիվանդություն (OMIA ID 000627-9913)

ջերսեյան ցեղատեսակ և ջերսեյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

JH1՝ ջերսեյան հապլոտիպ 1 (OMIA ID 001697-9913).

BLAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913).

DUMPS ՝ ուրիդինմոնոֆոսֆատսինթազայի դեֆիցիտ (OMIA ID 000262-9913).

ВНМ՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 002390-9913).

JNS՝ ջերսեյան ցեղատեսակի նեյրոպատիա (OMIA ID 002298-9913)

մոնբելյարդյան ցեղատեսակ և մոնբելյարդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

SHGC՝ հիպոպլազիայի համախտանիշ (OMIA ID 001502-9913).

MH1՝ մոնբելյարդյան հապլոտիպ 1 (OMIA ID 001827-9913).

MH2՝ մոնբելյարդյան հապլոտիպ 2 (OMIA ID 001828-9913)

սիմենտալյան կաթնատու, սիմենտալյան մսատու ցեղատեսակներ և հարդագույն ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

А՝ արախնոմիելիա (OMIA ID 001541-9913).

BMS՝ ցուլերի սուբֆերտիլություն (OMIA ID 001902-9913).

ZDL՝ ցինկի բնածին դեֆիցիտ (OMIA ID 001935-9913).

TP՝ տրոմբոպաթիա (OMIA ID 002433-9913).

GON4L՝ սիմենտալների գաճաճություն (OMIA ID 001985-9913).

BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913).

FH2՝ սիմենտալյան հապլոտիպ 2 (OMIA ID 001958-9913).

FH4՝ սիմենտալյան հապլոտիպ 4 (OMIA ID 001960-9913).

սույն ցանկում նշված հիվանդությունները հոլշտինյան և մոնբելյարդյան ցեղատեսակի համար են

շորտհորնյան կաթնատու, շորտհորնյան մսատու հալովեյան, կիանյան ցեղատեսակներ և շորտհորնյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

TH՝ մեծ սրունքոսկրի հեմիմելիա (OMIA ID 001009-9913).

MSUD՝ թխկու օշարակի հիվանդություն (OMIA ID 000627-9913)

լիմուզինյան ցեղատեսակ և լիմուզինյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ

РТ՝ պրոտոպորֆիրիա (OMIA ID 000836-9913)»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան