ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
17 դեկտեմբերի 2024 թվականի |
թիվ 140 |
քաղ. Մոսկվա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏՈՀՄԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՈՐՈՇՎԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց
1. Գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն որոշված հիվանդությունների ցանկում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 2-ի թիվ 74 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին» հիմնադրույթի թիվ 3 հավելված) կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 140 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն որոշված հիվանդությունների ցանկում կատարվող
1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
|
«1. Խոշոր եղջերավոր անասուն. |
|
|
հոլշտինյան սև-խայտաբղետ ցեղատեսակ, հոլշտինյան կարմիր-խայտաբղետ ցեղատեսակ և այլ ցեղատեսակների հոլշտինացված անասուններ |
HCD՝ հոլշտինյան հապլոտիպ՝ ասոցացված խոլեստերինի դեֆիցիտի հետ (OMIA ID 001965-9913). BY՝ բրախիսպինա (OMIA ID ООО 000151-9913). HH5՝ հոլշտինյան հապլոտիպ 5 (OMIA ID 001941-9913). HH3՝ հոլշտինյան հապլոտիպ 3 (OMIA ID 001824-9913). HH4՝ հոլշտինյան հապլոտիպ 4 (OMIA ID 001826-9913). HH2՝ հոլշտինյան հապլոտիպ 2 (OMIA ID 001823-9913). HH1՝ հոլշտինյան հապլոտիպ 1 (OMIA ID 000001-9913). HH6՝ հոլշտինյան հապլոտիպ 6 (OMIA ID 002149-9913). BLAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913). CVM՝ ողնաշարի համալիր արատ (OMIA ID 001340-9913). FXID՝ արյան XI (տասնմեկ) ֆակտորի դեֆիցիտ (OMIA ID 000363-9913). MF՝ սինդակտիլիա (OMIA ID 000963-9913). MW՝ բնածին մկանային թուլության համախտանիշ (OMIA ID 002819-9913). HH7՝ հոլշտինյան հապլոտիպ 7 (OMIA ID 001830-9913) |
|
կարմիր եվրոպական (այրշիրյան, կարմիր շվեդական, կարմիր դանիական, անգլերական, Viking Red) ցեղատեսակներ և կարմիր եվրոպական ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
АН1՝ այրշիրյան հապլոտիպ 1 (OMIA ID 001934-9913). АН2՝ այրշիրյան հապլոտիպ 2 (OMIA ID 002134-9913). FM03՝ ձկան հոտի համախտանիշ (OMIA ID 001360-9913). ARMC3՝ ԽԵԱ-ի սերմնաբջիջի կարճացված մտրաթելիկի համախտանիշ (OMIA ID 001334-9913). AM՝ այրշիրյան ցեղատեսակի արթրոգրիպոզ (OMIA ID 002022-9913) |
|
աբերդին-անգուսյան ցեղատեսակ և աբերդին-անգուսյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
DD՝ կրկնօրինակումներ զարգացման ժամանակ (OMIA ID 002103-9913). OS՝ օսթեոպետրոզ (OMIA ID 002443-9913). ВНАС՝ բազմակի արթրոգրիպոզ (OMIA ID 002135-9913). NH՝ նեյրոպաթիկ հիդրոցեֆալիա (OMIA ID 000487-9913). CA՝ կոնտրակտուրային արախնոդակտիլիա (OMIA ID 001511-9913). M1 ՝միոստատինի մուտացիա, մկանունքի հիպերտրոֆիա (OMIA ID 000683-9913). PRKG2՝ անգուսների գաճաճություն (OMIA ID 001485-9913). A-MAN՝ ալֆա-մանոզիդոզ (OMIA ID 000625-9913) |
|
գորշ ցեղատեսակներ (գորշ շվից, ալատաուսյան, կոստրոմյան) և գորշ ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913). SDM՝ սպինալ դեմիելինացում (OMIA ID 001247-9913). SAA՝ արախնոմելիայի և արթրոգրիպոզի համախտանիշ (OMIA ID 000059-9913). ВНМ՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 002390-9913). Weaver syndrome՝ Վիվերի համախտանիշ (OMIA ID 000827-9913) |
|
հերեֆորդյան, ղազախական սպիտակագլուխ ցեղատեսակներ և հերեֆորդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
IE՝ էպիլեպսիա (OMIA ID 000344-9913). HY՝ հիպոտրիխոզ (OMIA ID 001544-9913). DL՝ դիլյութոր (OMIA ID 001545-9913). MD՝ ստորին ծնոտի դեֆորմացիա (OMIA ID 002288-9913). MSUD՝ թխկու օշարակի հիվանդություն (OMIA ID 000627-9913) |
|
ջերսեյան ցեղատեսակ և ջերսեյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
JH1՝ ջերսեյան հապլոտիպ 1 (OMIA ID 001697-9913). BLAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913). DUMPS ՝ ուրիդինմոնոֆոսֆատսինթազայի դեֆիցիտ (OMIA ID 000262-9913). ВНМ՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 002390-9913). JNS՝ ջերսեյան ցեղատեսակի նեյրոպատիա (OMIA ID 002298-9913) |
|
մոնբելյարդյան ցեղատեսակ և մոնբելյարդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
SHGC՝ հիպոպլազիայի համախտանիշ (OMIA ID 001502-9913). MH1՝ մոնբելյարդյան հապլոտիպ 1 (OMIA ID 001827-9913). MH2՝ մոնբելյարդյան հապլոտիպ 2 (OMIA ID 001828-9913) |
|
սիմենտալյան կաթնատու, սիմենտալյան մսատու ցեղատեսակներ և հարդագույն ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
А՝ արախնոմիելիա (OMIA ID 001541-9913). BMS՝ ցուլերի սուբֆերտիլություն (OMIA ID 001902-9913). ZDL՝ ցինկի բնածին դեֆիցիտ (OMIA ID 001935-9913). TP՝ տրոմբոպաթիա (OMIA ID 002433-9913). GON4L՝ սիմենտալների գաճաճություն (OMIA ID 001985-9913). BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913). FH2՝ սիմենտալյան հապլոտիպ 2 (OMIA ID 001958-9913). FH4՝ սիմենտալյան հապլոտիպ 4 (OMIA ID 001960-9913). սույն ցանկում նշված հիվանդությունները հոլշտինյան և մոնբելյարդյան ցեղատեսակի համար են |
|
շորտհորնյան կաթնատու, շորտհորնյան մսատու հալովեյան, կիանյան ցեղատեսակներ և շորտհորնյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
TH՝ մեծ սրունքոսկրի հեմիմելիա (OMIA ID 001009-9913). MSUD՝ թխկու օշարակի հիվանդություն (OMIA ID 000627-9913) |
|
լիմուզինյան ցեղատեսակ և լիմուզինյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
РТ՝ պրոտոպորֆիրիա (OMIA ID 000836-9913)»։ |