ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
12 նոյեմբերի 2024 թվականի |
թիվ 124 |
քաղ. Մոսկվա |
ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 029/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ «ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐԻ, ԲՈՒՐԱՎԵՏԻՉՆԵՐԻ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 029/2012) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 171 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Բ. Սագինտաև |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 124 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների և «Սննդային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական օժանդակ միջոցների անվտանգության պահանջները» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 029/2012) պահանջները կիրառելու և կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող
1. 5-րդ, 11-րդ, 32-րդ, 33-րդ, 103-րդ և 109-րդ դիրքերը հանել։
2. 8-րդ և 79-րդ դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով։
3. 13-րդ, 14-րդ և 25-րդ դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով։
4. 15-րդ դիրքում՝
ա) «Գինեթթու» բառից հետո ավելրացնել «(L+)» նշումը․
բ) «2021 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2024» բառերով։
5. 26-րդ, 28-րդ և 31-րդ դիրքերում «2021 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով։
6. 50-րդ դիրքում «2021 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2022 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով։
7. 80-րդ դիրքում «2023 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով։
8. 131-րդ և 132-րդ դիրքերում «2024 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2025 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|