Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 4
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.12.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2024 թվականի

թիվ 4

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՃՅՈՒՂԵՐՈՒՄ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՈՊԵՐԱՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԸՆՏՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-րդ հոդվածի 9-րդ կետի 1-ին ենթակետին և «Արդյունաբերական համագործակցության մասին» արձանագրության (նշված պայմանագրի թիվ 27 հավելված) 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական միջկառավարական խորհրդի 2023 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 3 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական միջկառավարական

խորհրդի 2024 թվականի դեկտեմբերի 13-ի

թիվ 4 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ճյուղերում համատեղ կոոպերացիոն ծրագրերի ընտրման և դրանք իրականացնելիս ֆինանսական աջակցության տրամադրման մասին» հիմնադրույթում կատարվող

 

1. 3-րդ կետի քսաներորդ պարբերությունը «բանկ» բառից հետո լրացնել «(ԵԱԶԲ), Ռուս-Ղրղզական զարգացման հիմնադրամ (ՌՂԶՀ)» բառերով։

2. 9-րդ կետում՝

ա) «ժ» ենթակետում «և ԵԱԶԲ-ի» բառերը փոխարինել «, ԵԱԶԲ-ի և ՌՂԶՀ-ի» բառերով.

բ) «ժա» ենթակետում «Եվրասիական զարգացման բանկի (այսուհետ՝ ԵԱԶԲ) (եթե վարկային պայմանագրի կողմերից մեկը ԵԱԶԲ-ն է)» բառերը փոխարինել «ԵԱԶԲ-ի կամ ՌՂԶՀ-ի (եթե վարկային պայմանագրի կողմերից մեկը ԵԱԶԲ-ն կամ ՌՂԶՀ-ն է)» բառերով։

3. 17-րդ կետի առաջին պարբերության տեքստում «և ԵԱԶԲ-ի» և «կամ ԵԱԶԲ-ի» բառերը փոխարինել «, ԵԱԶԲ-ի կամ ՌՂԶՀ-ի» բառերով։