Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 125
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.12.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
12.11.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.11.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.12.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 նոյեմբերի 2024 թվականի

թիվ 125

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի ԹԻՎ 89 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված`Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 034/2013) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 89 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի նոյեմբերի 12-ի

թիվ 125 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի հուլիսի 27-ի թիվ 89 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանումը և 1-ին կետը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 034/2013) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները (ՄՄ ՏԿ 034/2013) կիրառելու և կատարելու ու տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային ստանդարտների մշակման (փոփոխման, վերանայման) ծրագրի մեջ՝

ա) անվանումը լրացնել «այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին» բառերով․

բ) 1-ին և 6-րդ դիրքերում «2024 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2025 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով.

գ) 2-4-րդ, 7-րդ, 11-րդ, 21-րդ, 38-րդ, 40-րդ և 52-րդ դիրքերը հանել.

դ) 5-րդ, 10-րդ, 13-րդ, 17-րդ, 20-րդ, 22-րդ և 39-րդ դիրքերում «2022 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով.

ե) 8-րդ, 30-րդ, 34-37-րդ և 41-44-րդ դիրքերում «2022 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2030 թվական» բառերով.

զ) 9-րդ, 12-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 23-25-րդ, 27-րդ, 28-րդ, 45-րդ և 46-րդ դիրքերում «2022 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով.

է) 14-րդ դիրքում «2023 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով.

ը) 15-րդ դիրքում «ԳՕՍՏ Ռ 54754-2011» բառերը փոխարինել «ԳՕՍՏ Ռ 54754-2021» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2024 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով.

թ) 26-րդ և 47-րդ դիրքերում «2023 թվական» բառերը փոխարինել «2028 թվական» բառերով, «2024 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով.

ժ) 29-րդ դիրքում «2023 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով.

ժա) 31-րդ դիրքում «2023 թվական» բառերը փոխարինել «2029 թվական» բառերով, «2024 թվական» բառերը փոխարինել «2030 թվական» բառերով.

ժբ) 32-րդ դիրքում «2022 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով.

ժգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 471 դիրք.

 

«

471

67.050
67.120.10

Միս և մսամթերք։ Դիսպերսության որոշման մեթոդ։ ԳՕՍՏ-ի մշակում՝
ԳՕՍՏ Ռ 54047-2010-ի հիման վրա

5-րդ և
8-րդ կետեր

2026 թվական

2027 թվական

Ռուսաստանի Դաշնություն

».

 

ժդ) 48-րդ, 49-րդ և 51-րդ դիրքերում «2022 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով, «2023 թվական» բառերը փոխարինել «2027 թվական» բառերով.

ժե) 50-րդ դիրքում՝

«և թիվ 5 հավելվածի 1-ին աղյուսակը» բառերը հանել.

«2022 թվական» բառերը փոխարինել «2026 թվական» բառերով.

«2024 թվական» բառերը փոխարինել «2027» բառերով։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան