Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.08.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
13.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 օգոստոսի 2024 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՈՐՈՇՈՒՄԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի որոշման, որը կայացվել է «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների պրոֆեսիոնալ կազմակերպության (այսուհետ՝ «ՂՀ ՊՀՊ» ՀՊԿ), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (այսուհետ՝ «ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցություն), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորման (այսուհետ՝ «ՂՊՀԱԻ» ՀՄ) և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկի դիմումի ուսումնասիրման արդյունքներով, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2023 թվականի մարտի 21-ի «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների առկայության մասին» թիվ 36 որոշման (այսուհետ՝ թիվ 36 որոշում) բողոքարկման մասին, ինչպես նաև հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության դատարանի կոլեգիայի եզրակացությունները՝ «ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցություն և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի գործողություններում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման առկայությունը ապացուցված չլինելու մասին (այսուհետ՝ պայմանագիր), «ՂՀ ՊՀՊ» ՀՊԿ-ին պատասխանատվության ենթարկելու ժամկետը լրանալու մասին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի (այսուհետ՝ գործերի քննության կարգ) 44-րդ, 45-րդ և 46-րդ կետերի հիման վրա, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց

1. Թիվ 36 որոշման մեջ՝

1-ին կետը՝ «ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցության և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին վերաբերող մասով, չեղարկել, «ՂՀ ՊՀՊ» ՀՊԿ-ին և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին վերաբերող մասով, թողնել անփոփոխ

3-5-րդ կետերը «ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցությանը, «ՂՊՀԱԻ» ՀՄ-ին և «ՂՀ ՊՀՊ» ՀՊԿ-ին վերաբերող մասով չեղարկել, «ՍԻՊԱԵՆ» հիմնարկին վերաբերող մասով՝ թողնել անփոփոխ։

2. Դադարեցնել գործի քննությունը՝

«ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցության և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի նկատմամբ՝ գործերի քննության կարգի 46-րդ կետի 1-ին ենթակետի հիման վրա։

«ՂՀ ՊՀՊ» ՀՊԿ-ի նկատմամբ՝ գործերի քննության կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետի հիման վրա։

3. Գործի քննության հանձնաժողովի՝ «ՀՀՀԵԻ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերակցության և «ՂՊՀԱԻ» ՀՄ-ի գործողություններում պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի խախտման առկայության վերաբերյալ եզրակացությունները, որոնք շարադրված են պատճառաբանական մասում (թիվ 36 որոշման հավելված), ճանաչել չապացուցված։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժ/պ՝

Բ. Սուլթանով