Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 106
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 106

քաղ. Մոսկվա

 

ԿԱՄԱՎՈՐ ՀԻՄՈՒՆՔՈՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ՄՄ ՏԿ 008/2011) ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ԵՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԵՎ ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ԿԱՆՈՆՆԵՐ ՈՒ ՄԵԹՈԴՆԵՐ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՆՄՈՒՇԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՎԵՐԱՆԱՅՄԱՆ) ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 51-րդ հոդվածի 1-ին կետի 11-րդ և 12-րդ ենթակետերին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 2 հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 145 որոշմամբ հաստատված՝ Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի սեպտեմբերի 10-ի

թիվ 106 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Կամավոր հիմունքով կիրառման արդյունքում «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջների պահպանումն ապահովող միջպետական ստանդարտների, ինչպես նաև «Խաղալիքների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 008/2011) պահանջները կիրառելու և կատարելու և այդ տեխնիկական կանոնակարգի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատումն իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրում կատարվող

 

1. 7-րդ դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 

«

7

97.200.50

Խաղալիքներ։ Դասակարգում։ Եզրույթներ և սահմանումներ։ ԳՕՍՏ-ի մշակում

հոդված 2

2023 թվական

2024 թվական

Ռուսաստանի Դաշնություն

»:

 

2. 12-րդ դիրքում՝

ա) 5-րդ սյունակում «2025 թվական» բառերը փոխարինել «2023 թվական» բառերով.

բ) 6-րդ սյունակում «2027 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով.

գ) 7-րդ սյունակում «Բելառուսի Հանրապետություն» բառերը փոխարինել «Ռուսաստանի Դաշնություն» բառերով։

3. 14-րդ դիրքում՝

ա) 5-րդ սյունակում «2023 թվական» բառերը փոխարինել «2024 թվական» բառերով.

բ) 6-րդ սյունակում «2024 թվական» բառերը փոխարինել «2025 թվական» բառերով։

4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 19-22-րդ դիրքերով՝

 

«

19

97.200.50

Խաղալիքների անվտանգություն։ Մաս 3. Քիմիական տարրերի միգրացիա։ ԳՕՍՏ ISO 8124- 3-2014-ի վերանայում՝ ISO 8124- 3:2020-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.4 և 3.5 կետեր, հավելված 2

2025 թվական

2026 թվական

Ղազախստանի Հանրապետություն

20

97.200.50

Խաղալիքներ։ Անվտանգության պահանջներ։ Մաս 13. Սեղանի խաղեր հոտառության զարգացման համար, հավաքածուներ oծանելիքակոսմետիկական արտադրանքի պատրաստման համար և համային խաղեր» ԳՕՍՏ EN 71-13- 2018-ի վերանայում՝ EN 71 - 13:2021+А1:2022-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.4 և 3.5 կետեր, հավելված 2

2025 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

21

13.040.20

Փակ տարածքների օդ։ Մաս 6. Փակ տարածքների և փորձարկման խցիկի օդում ցնդող օրգանական միացությունների որոշում՝ TenaxTA կլանիչի վրա փորձանմուշների ակտիվ վերցման միջոցով՝ հետագա ջերմային կլանվածքազատմամբ և գազաքրոմատագրական անալիզով՝ ԶՍԴ/ԲԻԴ-ի (զանգվածասպեկտրաչափական դետեկտոր/բոցաիոնիզացված դետեկտոր) օգտագործմամբ:

ԳՕՍՏ ISO 16000-6-2016-ի վերանայում՝ ISO 16000-6:2021-ի հիման վրա

հավելված 2

2025 թվական

2026 թվական

Ղազախստանի Հանրապետություն

22

19.020

Տարբեր բաղադրություններ ունեցող նյութեր։ Վինիլացետատի հիմքով մանածագործական նյութերից և պոլիմերներից պատրաստված արտադրատեսակներից ջրային և օդային միջավայրեր արտանետվող վինիլացետատի միգրացիայի մակարդակը որոշելու մեթոդներ։ ԳՕՍՏ-ի մշակում՝ ԱՄԻ.ՄՆ 0111-2023-ի հիման վրա

4-րդ հոդվածի 3.4 կետ, հավելված 2

2025 թվական

2026 թվական

Բելառուսի Հանրապետություն

»:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: