Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 112
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.10.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 հոկտեմբերի 2024 թվականի

թիվ 112

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 41 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 398-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. «Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց ընդհանուր ռեեստրների ձևավորման և վարման կարգերի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ապահովել մաքսային մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրների ներկայացումը սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրացուցային օրվանից ոչ ուշ՝ Եվրասիական տնտեսական միության պաշտոնական էլեկտրոնային կայքում էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրի նախնական տեղադրման համար։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց ոչ շուտ, քան 2023 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված՝ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Բ. Սագինտաև

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի հոկտեմբերի 3-ի

թիվ 112 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշման մեջ կատարվող

 

1. 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«Էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգը։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ Էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման կարգ.

 

 

«ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի

2024 թվականի ապրիլի 23-ի թիվ 41 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրի ձևավորման և վարման

 

1. Էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրը (այսուհետ՝ ընդհանուր ռեեստր) էլեկտրոնային առևտրի օպերատորների մասին տեղեկություններ պարունակող ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որի ձևավորումն ու վարումն իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ Միության անդամ պետությունների մաքսային մարմինների և Հանձնաժողովի միջև (այսուհետ համապատասխանաբար՝ մաքսային մարմիններ, անդամ պետություններ) տեղեկատվական փոխգործակցության հիման վրա և ենթակա են տեղադրման միության պաշտոնական կայքում ոչ պակաս, քան ամիսը 1 անգամ։

2. Ընդհանուր ռեեստրի ձևավորումը և վարումը, հավելվածի ձևին համապատասխան, ներառում են անդամ պետությունների էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրների ստացումը, այդ ռեեստրներում պահվող տեղեկությունների համակարգումը և պահպանումը, ինչպես նաև անդամ պետությունների էլեկտրոնային առևտրի օպերատորների ստացված ռեեստրների հիման վրա ընդհանուր ռեեստրի արդիականացումը։

3. Ընդհանուր ռեեստրի ձևավորման համար անդամ պետությունների էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրների ներկայացումն իրականացվում է մաքսային մարմինների կողմից։

4. Մաքսային մարմինները Հանձնաժողով են ուղարկում անդամ պետությունների էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրներն ոչ ուշ, քան դրանցում փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում (ռեեստրում իրավաբանական անձի ներառում կամ հեռացում, իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկությունների փոփոխություն, այդ թվում՝ մաքսային գործի ոլորտում իրավաբանական անձի գործունեության դադարեցում (վերսկսում), ռեեստրից իրավաբանական անձին հեռացնելու մասին որոշման չեղարկում) պաշտոնական գրությամբ՝ կցելով ռեեստրները *.doc կամ *.xlsx ձևաչափով, ինչպես նաև Հանձնաժողովի՝ cis@eecommission.org և info@eecommission.org էլեկտրոնային փոստի հասցեներին։

5. Սույն կարգի 4-րդ կետին համապատասխան ներկայացված՝ անդամ պետությունների էլեկտրոնային առևտրի օպերատորների ռեեստրների հիման վրա Հանձնաժողովն արդիականացնում է էլեկտրոնային առևտրի օպերատորների ընդհանուր ռեեստրը և ապահովում է դրա տեղադրումը Միության պաշտոնական կայքում ոչ ուշ, քան այդ ռեեստրներն ստանալու օրվանից 1 աշխատանքային օրվա ընթացքում։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Էլեկտրոնային առևտրի

օպերատորների ընդհանուր

ռեեստրի ձևավորման և վարման կարգի

 

(ձև)

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՌԵԵՍՏՐ

 

էլեկտրոնային առևտրի օպերատորների

 

Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետությունը, որի մաքսային մարմնի կողմից տրամադրվել է իրավա-բանական անձին ռեեստրում ընդգրկելը հաստատող փաստաթուղթ

Ռեեստրում գրանցման համարը կամ իրավա-բանական անձին ռեեստրում ընդգրկելը հաստատող փաստաթղթի համարը

Իավա-բանական անձին ռեեստրում ընդգրկելու ամսաթիվը

Այն մաքսային մարմինը, որի գործունեության տարածա-շրջանում են գտնվում էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունները, տարածքները (տարածքների մասերը) և (կամ) բաց հրապարակները (բաց հրապարակների մասերը)

Էլեկտրո-նային առևտրի օպերատորի ամբողջական անվանումը

Էլեկտրո-նային առևտրի օպերատորի գտնվելու վայրը, փոստային հասցեն, հեռախոսա-համարը, կայքը ինտերնետ ցանցում, էլեկտրոնային փոստի հասցեն

Էլեկտրո-նային առևտրի օպերատորի հարկային համարը (ՀՎՀՀ, ՎՀՀ, ԲՆՀ, ՀՎՆՀ (ՆԱՀ), ՀՎՆՀ)

 Էլեկտրոնային առևտրի ապրանքների ժամանակավոր պահպանման և (կամ) «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ էլեկտրոնային առևտրի ապրանքների պահպանման համար նախատեսված շինությունների, տարածքների (տարածքների մասերի) և (կամ) բաց հրապարակների (բաց հրապարակների մասերի) գտնվելու վայրը և մակերեսը (մ2)

Էլեկտրոնային առևտրի օպերատորի գործունեության ոլորտի սահմանա-փակումները (մաքսային գործառնություններ՝ ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված էլեկտրոնային առևտրի ապրանքների կամ ֆիզիկական անձանց կողմից իրացման համար նախատեսված էլեկտրոնային առևտրի ապրանքների մասով)։

1

2

3

4

5

6

7

8

9

Ծանոթագրություն.

7-րդ սյունակում նշվում են՝

Հայաստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

Բելառուսի Հանրապետության համար՝ վճարողի հաշվառման համարը (ՎՀՀ).

Ղազախստանի Հանրապետության համար՝ բիզնես նույնականացման համարը (ԲՆՀ).

Ղրղզստանի Հանրապետության համար՝ հարկ վճարողի նույնականացման հարկային համարը (ՀՎՆՀՀ) կամ անձնական նույնականացման համարը (ԱՆՀ).

Ռուսաստանի Դաշնության համար՝ հարկ վճարողի նույնականացման համարը (ՀՎՆՀ)։»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան