Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 16
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
06.09.2024
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
06.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն


6 սեպտեմբերի 2024 թվականի

թիվ 16

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ԹԻՎ 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության թիվ 3 հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ս. Ժումանգարին

Ա. Կասիմալիև

Ա. Օվերչուկ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 2024 թվականի սեպտեմբերի 6-ի

թիվ 16 կարգադրության

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության թիվ 3 հավելվածում կատարվող

 

1. 1-ին կետում՝

ա) երկրորդ և երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

««ԴԲԿԳ-ի ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» (ԴԲԿԳ ՌՆԿ) ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն).

«Կեսատեխնոլոգիայի ազգային կենտրոն» (ԿԱԿ) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցություն (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն).».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն.

««Ղրղզստանի Մ. Ռիսկուլբեկովի անվան տնտեսագիտական համալսարան» գիտահետազոտական համալսարանի էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ (ՂՏՀ ԷԳՀԻ) (քաղ. Բիշքեկ, Ղրղզստանի Հանրապետություն)։»։

2. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով.

«տեղեկատվության փոխանակում՝ կենսաբժշկության ոլորտում գիտատեխնիկական զարգացման ուղղություններով գիտության վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ.

նոր բժշկական և դեղագործական տեխնոլոգիաների մշակում, զարգացում ու իրագործում.

առողջապահության ոլորտում նորմատիվ իրավական կարգավորման կատարելագործմանն ուղղված առաջարկությունների մշակում։»։

3. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ.

«գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացում, կենսաբժշկության ոլորտում անդամ պետությունների գիտատար, բարձր տեխնոլոգիական և նորարարական մշակումների առաջխաղացում երրորդ երկրների շուկաներ։»։

4. 4-րդ կետում՝

ա) իններորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բջջային թերապիա.».

բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝ «դեղագենոմիկա.

կենսադեղագործություն.

կենսաբժշկական ինժեներիա.

հյուսվածքային ինժեներիա.

գենային թերապիա։»։