ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«13» հոկտեմբերի 2025 թ. |
N 1424-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել՝
1) մաքսային ներկայացուցիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) մաքսային ներկայացուցիչների գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
2․ Մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելը մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառված մաքսային ներկայացուցիչները առաջին անգամ հաշվետվությունը ներկայացնում են մինչև սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 15-ը։
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
10/13/2025 |
Է. ՀԱԿՈԲՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «13» հոկտեմբերի 2025 թ. N 1424-Ն հրամանի |
ԿԱՐԳ
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են մաքսային ներկայացուցիչների կողմից «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված հաշվետվությունների` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացման հետ կապված իրավահարաբերությունները։
2. Սույն կարգում օգտագործված հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով սահմանված իմաստներով:
3. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրում հաշվառվելու օրվանից սկսած մաքսային ներկայացուցիչները, «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 197-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում, մաքսային մարմիններ են ներկայացնում հաշվետվություն իրենց գործունեության վերաբերյալ:
4. Անկախ սույն կարգի 3-րդ կետում ամրագրված ժամկետից, մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին օրենքով սահմանված կարգով հանելու դեպքում, հաշվետվությունը ներկայացվում է մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցչին հանելու վերաբերյալ մաքսային մարմնի որոշման ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում:
5. Մաքսային ներկայացուցիչներն իրենց գործունեության վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե են ներկայացնում «Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան» (trade.gov.am) էլեկտրոնային հարթակում գործող համապատասխան էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ համակարգ) միջոցով, իսկ մինչև համակարգի գործարկումը կամ անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված՝ էլեկտրոնային համակարգի խափանումների դեպքում՝ էլեկտրոնային եղանակով` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեով։
6. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ արտացոլված տվյալներում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում մաքսային ներկայացուցիչը կարող է սույն կարգի 5-րդ կետով սահմանված եղանակներով ներկայացնել ճշգրտված հաշվետվություն՝ սույն հրամանի 2-րդ հավելվածով սահմանված ձևերին համապատասխան:
7. Մաքսային ներկայացուցիչների կողմից ներկայացված հաշվետվության մեջ մաքսային մարմնի կողմից սխալների հայտնաբերման դեպքում մաքսային մարմինը 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մաքսային ներկայացուցչին։
8. Մաքսային ներկայացուցիչը սույն կարգի 7-րդ կետով նշված ծանուցումն ստանալուց հետո ճշգրտված հաշվետվությունը ներկայացնում է 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Հավելված N 2 ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի «13» հոկտեմբերի 2025 թ. N 1424-Ն հրամանի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ N_________
ՄԱՔՍԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ք. Երևան |
«____»________ 20__ թ. |
1․ Փաստացի մաքսային ձևակերպում իրականացնող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվություն
Հարկ վճարողի հաշվառման համարը ________________________________
Մաքսային ներկայացուցչի անվանումը _______________________________
Ժամանակաշրջանը ______________________________
Ներկայացման ամսաթիվը ________________________
Իրավաբանական անձի ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի ստորագրությունը________________
Նախկինում ներկայացված հաշվետվության N__________(լրացվում է ճշգրտված հաշվետվության ներկայացման դեպքում)
ՀՀ |
Իրավաբա-նական անձի անձնա-կազմում առկա` մաքսային ձևակեր-պումների մասնա-գետի Ա․Ա․Հ․ |
Իրավաբա-նական անձի անձնա-կազմում առկա` մաքսային ձևակեր-պումների մասնա-գետի ՀԾՀ |
Մաքսային ձևակեր-պումների մասնագետի որակա-վորման վկայականի համարը |
Մաքսային ձևակեր-պումների մասնագետի որակա-վորման վկայականի տրամա-դրման ամսաթիվը |
Փաստացի մաքսային ձևակերպում իրականաց-նող աշխատակցի աշխատանքի ընդունման կամ ծառայու-թյունների մատուցման պայմանագրի կնքման ամսաթիվը |
Փաստացի մաքսային ձևակերպում իրականաց-նող աշխատակցի աշխա-տանքից ազատման կամ ծառայու-թյունների մատուցման պայմանագրի դադարեցման ամսաթիվը |
Հաշվետու ժամանակա-շրջանում մաքսային ձևակեր-պումների մասնագետի վերապատ-րաստման վերաբերյալ տեղեկատ-վություն (լրացվում է «ԱՅՈ» կամ «ՈՉ», «ԱՅՈ» պատաս-խանի դեպքում՝ լրացվում է նաև գնահատա-կանը) |
Հաշվետու ժամանակա-շրջանում էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտարարա-գրերի քանակ (որոնց հիման վրա տեղի է ունեցել ապրանքների բացթողում) |
Տեղեկատ-վություն՝ հաշվետու ժամանակա-շրջանում արձանա-գրված իրավախախ-տումների վերաբերյալ |
Ճշգրտված հայտա-րարագրերի քանակ՝ բացթո-ղումից առաջ |
Ճշգրտված հայտա-րարագրերի քանակ՝ բացթո-ղումից հետո |
Հաշվետու ժամանակա-շրջանում կազմակեր-պության կողմից համապա-տասխան ռեեստրում ընդգրկվելու ժամանակ ներկայաց-ված տեղեկու-թյունների փոփոխու-թյունների վերաբերյալ տեղեկատ-վություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
2․ Մաքսային ներկայացուցիչների կողմից կնքված պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն
ՀՀ |
Պայմա-նագրի կնքման ամսա-թիվը |
Պայմա-նագրի համարը |
Պայմա-նագրով մաքսային ներկայացուցչի համար հայտարա-րագրվող ապրանքների զննման պարտակա-նության առկայությունը |
Պայմա-նագրի ավարտի ամսա-թիվը |
Տեղեկատ-վություն պայմա-նագրի մյուս կողմի վերաբերյալ (ՀՎՀՀ կամ ՀԾՀ կամ անձը հաստատող փաստա-թղթի տվյալներ) |
Տեղեկատ-վություն պայմա-նագրի մյուս կողմի անվանման վերա-բերյալ |
Պայմա-նագիրը փաստացի ստորագրող անձի տվյալները (ՀԾՀ կամ անձը հաստատող փաստաթղթի տվյալներ) |
Պայմա-նագիրը փաստացի ստորագրող անձի անունը, ազգանունը |
Հաշվետու ժամանակա-շրջանում տվյալ պայմանագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգում «Բացթողնված» կարգավիճակ ունեցող ապրանքների հայտարարա-գրերի քանակ |
Հաշվետու ժամանակա-շրջանում տվյալ պայմանագրի շրջանակներում էլեկտրոնային համակարգում «Բացթողումը մերժված» կարգավիճակ ունեցող ապրանքների հայտարարա-գրերի քանակ |
Հաշվետու ժամանակա-շրջանում պայմանագրի շրջանակներում իրականացված մաքսային ձևակերպումների մասով մաքսային կանոնների խախտման դեպքերի քանակը, որոնք կազմվել են հայտարարա-տուի նկատմամբ |
Հաշվետու ժամանակա-շրջանում պայմանագրի շրջանակներում իրականացված մաքսային ձևակեր-պումների մասով մաքսային կանոնների խախտման դեպքերի քանակը, որոնք կազմվել են մաքսային ներկայացուցչի նկատմամբ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
Լրացման ցուցումներ
1. 1-ին սյունակում լրացվում է հերթական համարը․
2. 2-րդ սյունակում նշված տեղեկությունը լրացվում է հետևյալ ձևաչափով՝ «օր/ամիս/տարի»․
3. 3-րդ սյունակում լրացվում է պայմանագրի համարը, որի բացակայության պարագայում լրացվում է «-»․
4. 4-րդ սյունակում լրացվում է «Առկա է» կամ «Առկա չէ» նշագրումը․
5. 5-րդ սյունակում լրացվում է պայմանագրով սահմանված ժամկետի ավարտի ամսաթիվը (օր/ամիս/տարի), որի բացակայության պարագայում՝ լրացվում է «ԱՆԺԱՄԿԵՏ» նշագրումը․
6. 6-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով․
1) եթե պայմանագրի մյուս կողմը իրավաբանական անձ է կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ, ապա լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հարկ վճարողի հաշվառման համարը,
2) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը, որի բացակայության պարագայում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները․
7․ 7-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով․
1) եթե պայմանագրի մյուս կողմը իրավաբանական անձ է, ապա լրացվում է իրավաբանական անձի անվանումը,
2) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը` վերջում «ԱՁ» նշագրմամբ,
3) եթե պայմանագրի մյուս կողմը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա լրացվում է ֆիզիկական անձի անունը, ազգանունը․
8․ 8-րդ սյունակը լրացվում է հետևյալ կարգով․
1) եթե պայմանագիրը փաստացի ստորագրող անձը հանդիսանում է ՀՀ քաղաքացի կամ երկքաղաքացիություն ունեցող (որոնցից մեկը հանդիսանում է ՀՀ քաղաքացիություն) անձ, լրացվում է անձի հանրային ծառայությունների համարանիշը,
2) եթե պայմանագիրը փաստացի ստորագրող անձը չունի հանրային ծառայությունների համարանիշ կամ օտարերկրյա քաղաքացի է, ապա լրացվում է անձը հաստատող փաստաթղթի համարը:
9․ 9-րդ սյունակում լրացվում է պայմանագիրը փաստացի ստորագրող անձի անունը, ազգանունը․
10․ 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ սյունակներում լրացվում են համապատասխան հայտարարագրերի և մաքսային կանոնների խախտման դեպքերի քանակները։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|