ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2023 թվականի |
թիվ 17 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |
|
Գասպարյան Լուսինե Վարուժանի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գրանցման բաժնի գլխավոր փորձագետ |
|
Ծատուրյան Վիկտորյա Գարեգինի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գրանցման բաժնի գլխավոր փորձագետ |
|
Շահինյան Կարինե Սարգսի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության որակի հսկողության լաբորատորիայի քիմիական խմբի ղեկավար |
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |
|
Շուլեմբաևա Զուրա Սուլթանի՝ |
Ղազախստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական հսկողության և վերահսկողության կոմիտեի անասնաբուժական հսկողության և անասնաբուժական պատրաստուկների շրջանառության վարչության գլխավոր փորձագետ |
|
Ղրղզստանի Հանրապետությունից՝ | |
|
Աժիբեկով Նուրբեկ Ասանբեկի՝ |
Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուժական դեղամիջոցների և կերային հավելումների գրանցման և սերտիֆիկացման դեպարտամենտի տնօրեն |
բ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ա. Գաբոյանին, Ա. Գ. Գրիգորյանին, Վ. Գ. Կիրակոսյանին, Վ. Բ. Շոկուբասովին և Ն. Ա. Աբդիգուլովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|