ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 դեկտեմբերի 2021 թվականի |
թիվ 147 |
քաղ. Նուր-Սուլթան |
ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐՈՂ Է ՍԱՀՄԱՆՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ, ԵՎ ԱՅԴ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ 2021/2022 ՍԵԶՈՆԻ UEFA-Ի ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱՅԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ (ԱՐՏԱՀԱՆՄԱՆ) ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) 3-րդ, 9-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-4-րդ կետերին, 253-րդ հոդվածի 2-րդ կետի 12-րդ ենթակետին, 254-րդ հոդվածին, և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 62, 48-50-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 20-ի թիվ 329 որոշմամբ հաստատված՝ այն ապրանքների կատեգորիաների, որոնց նկատմամբ կարող է սահմանվել հատուկ մաքսային ընթացակարգ, և այդ ընթացակարգով ձևակերպելու պայմանների ցանկի 101 կետի առաջին մասը «2020 թվականի UEFA» բառերից հետո լրացնել «և 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգայի» բառերով։
2. Թույլատրել Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածք 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգայի կազմակերպման և անցկացման ժամանակ օգտագործման համար նախատեսված և սույն որոշման 1-ին կետում նշված ցանկի 10-րդ և 101-րդ կետերին համապատասխան, հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպման համար թույլտվություն ստացած ապրանքների ներմուծումը (այսուհետ՝ ապրանքներ), որոնց նկատմամբ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվական ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկին համապատասխան, սահմանված է Միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Միության մաքսային տարածքից արտահանելու թույլատրման կարգ, ինչպես նաև այդ ապրանքների արտահանումը Միության մաքսային տարածքից հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս՝ առանց ոչ սակագնային կարգավորման միջոցների պահպանումը հաստատող փաստաթղթերը և տեղեկությունները ներկայացնելու։
3. Սահմանել, որ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության), անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների նկատմամբ պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողությունը (հսկողությունը), անասնաբուժական և կարանտինային բուսասանիտարական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում են Միության մաքսային տարածքում և Միության մաքսային սահմանին Միության իրավունքի մաս կազմող ակտերին և Միության այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի տարածքում անցկացվում է 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգան՝ հաշվի առնելով սույն որոշման 4-րդ կետով նախատեսված առանձնահատկությունները։
4. Սահմանել, որ Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծումը և հատուկ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվելիս Միության մաքսային տարածքից ապրանքների արտահանումն իրականացվում են՝ հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները՝
ա) Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 28-ի թիվ 299 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության (հսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) Միասնական ցանկի II բաժնում ընդգրկված ապրանքների ներմուծումն ու օգտագործումն իրականացվում են առանց դրանց պետական գրանցման և առանց պետական գրանցման մասին վկայագիր ներկայացնելու
բ) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա կենդանական ծագման պատրաստի սննդամթերք հանդիսացող ապրանքների ներմուծումն իրականացվում է առանց ներմուծման թույլտվություն ստանալու և առանց Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ հսկողության ենթակա ապրանքների արտադրությունը, մշակումը և (կամ) պահպանումն իրականացնող կազմակերպությունների և անձանց ռեեստրում արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունների ներառման, արտահանող երկրների իրավասու մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատների ուղեկցությամբ
գ) անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա կենդանական ծագման պատրաստի սննդամթերք հանդիսացող ապրանքների ներմուծումը 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի անդամների սեփական սպառման համար գործարանային փաթեթավորմամբ, որը պարունակում է դրոշմավորում՝ այդ ապրանքների անվանման, արտադրողի և պատրաստելու երկրի մասին տեղեկությունների նշմամբ, հաշվարկված թիմի մեկ անդամի համար 5 կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով, իրականացվում է առանց ներմուծման թույլտվության ստացման, առանց սույն կետի «բ» ենթակետում նշված ռեեստրում՝ արտահանող ձեռնարկությունների մասին տեղեկությունների ներառման և առանց անասնաբուժական սերտիֆիկատներով ուղեկցման՝ այն տարածքի էպիզոոտիկ բարեկեցության պայմանով, որտեղ ապրանքներն արտադրվել են
դ) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ենթակա բուսասանիտարական բարձր ռիսկայնության բուսական ծագման արտադրանք հանդիսացող ապրանքների ներմուծումը՝ 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգայի մասնակից թիմերի անդամների սեփական սպառման համար գործարանային փաթեթավորմամբ, որը պարունակում է դրոշմավորում՝ այդ ապրանքների անվանման, արտադրողի և պատրաստելու երկրի մասին տեղեկությունների նշմամբ, հաշվարկված թիմի մեկ անդամի համար 5 կիլոգրամից ոչ ավելի ընդհանուր քաշով, իրականացվում է առանց բուսասանիտարական սերտիֆիկատներով ուղեկցման
ե) սույն կետի «բ» և «գ» ենթակետերում նշված ապրանքների նկատմամբ՝
ներմուծման արգելքների ձևով անասնաբուժասանիտարական միջոցներ կիրառվում են այն դեպքում, երբ այդ արգելքները սահմանվել են արտադրող երկրի կամ արտահանող երկրի էպիզոոտիկ իրավիճակի պատճառով
չօգտագործված ապրանքների արտահանումն իրականացվում է առանց արտահանման թույլտվություններ ստանալու։ Միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից այդ ապրանքների արտահանման դեպքում տրվող անասնաբուժական սերտիֆիկատների ձևակերպումն իրականացվում է այն դեպքում, երբ նման պահանջը սահմանված է ներմուծող երկրների օրենսդրությամբ և ներմուծելիս այդ ապրանքներն ուղեկցվել են այդ երկրների իրավասու մարմինների կողմից տրված անասնաբուժական սերտիֆիկատներով։
5. Թույլատրել անձնական օգտագործման համար այն ապրանքների ներմուծումը Միության մաքսային տարածք, ինչպես նաև անձնական օգտագործման համար այն ապրանքների հետագա արտահանումը Միության մաքսային տարածքից, որոնք ընդգրկված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվական ապրիլի 21-ի թիվ 30 որոշման թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի 2.16 (ռադիոէլեկտրոնային միջոցներ և (կամ) քաղաքացիական նշանակության բարձր հաճախականության սարքեր, այդ թվում՝ այլ ապրանքներում ներկառուցված կամ դրանց կազմի մեջ մտնող) և 2.19 (ծածկագրման (կրիպտոգրաֆիկ) միջոցներ) բաժիններում, և օգտագործվում են 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգային մասնակցելու համար Միության անդամ պետություններում հավատարմագրված օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ չկապված մասնագիտական գործունեության մեջ, առանց ոչ սակագնային կարգավորման միջոցներ կիրառելու:
6. Մաքսային գործի բնագավառում հսկողության և վերահսկողության գործառույթներ իրականացնող այն անդամ պետության գործադիր իշխանության մարմնին, որի տարածքում անցկացվում է 2021/2022 սեզոնի UEFA-ի Չեմպիոնների լիգան, ապահովել Միության մյուս անդամ պետությունների մաքսային մարմինների իրազեկումն այն անձանց մասին տեղեկատվության առնչությամբ, որոնք նման ապրանքներն ուղարկողները և (կամ) ստացողներն են և իրավասու են ապրանքները ձևակերպելու հատուկ մաքսային ընթացակարգով։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմայիլով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 29.05.2024, թիվ 55 | --------- |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|