ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1389-Ա
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի N 980-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, «Հիմնադրամների մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝
1. Հաստատել «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունվարի 31-ի N 72-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 980-Ա որոշումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ  | 
| 
 
 Երևան  | 
| 
 08.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի N 1389-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
«ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Դավիթ Առուշանյան | - ՀՀ Շիրակի մարզպետ | |
| Գևորգ Մանուկյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
| Արտուր Մովսիսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ  | |
| Հակոբ Քնաջյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ  | |
| Լյովա Սարգսյան | - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական | 
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
| Բագրատ Ենգիբարյան | - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի  տնօրեն (համաձայնությամբ)  | |
| Լևոն Բարսեղյան | - Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի  նախագահ (համաձայնությամբ)  | |
| Ջոն Կարապետյան | - ՀՀ ԳԱԱ-ի «Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և  ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)  | |
| Արմեն Թումասյան | - «Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա  (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ավագ գիտաշխատող (համաձայնությամբ)  | |
| Ալեքսան Տեր-Մինասյան | - «Շիրակ տուրս» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ) | 
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
| Լուսինե Գևորգյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի  մանկավարժության ֆակուլտետի դոցենտ  | |
| Վարդան Մանուկյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական  համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ  | |
| Աիդա Գարեգինյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի  հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի դոցենտ  | |
| Աշխեն Տոնոյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի  սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դասախոս  | |
| Անահիտ Վալեսյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական  համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դոցենտ  | 
Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ
| Լիլիթ Ավետիսյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի  մանկավարժության ֆակուլտետի սովորող  | |
| Հասմիկ Սուքիասյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի սովորող | |
| Ալլա Աղաբաբյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող | |
| Սեդա Մարգարյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի սովորող | |
| Իրինա Մանուկյան | - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող | 
(հավելվածը խմբ., փոփ. 13.10.25 N 918-Ա)
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ա. Հարությունյան | 
| 
 08.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |