ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 918-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1389-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031-Ն որոշման N 1 հավելվածի 31-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 8-ի «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հուլիսի 18-ի N 980-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1389-Ա որոշման հավելվածում՝
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
| Դավիթ Առուշանյան | - ՀՀ Շիրակի մարզպետ | |
| Գևորգ Մանուկյան | - ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ | |
| Արտուր Մովսիսյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության  բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ  | |
| Հակոբ Քնաջյան | - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալ  | |
| Լյովա Սարգսյան | - ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական». | 
2) «Սովորողների կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում՝
ա. «Մերի Դավթյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Հասմիկ Սուքիասյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հումանիտար գիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով,
բ. «Քրիստինե Առաքելյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Ալլա Աղաբաբյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերով,
գ. «Գևորգ Ղուկասյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Սեդա Մարգարյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետի սովորող» բառերով,
դ. «Հովիկ Գալոյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերը փոխարինել «Իրինա Մանուկյան - Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի սովորող» բառերով:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Մ. Գրիգորյան | 
| 
 
 Երևան  | 
| 
 13.10.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ  |