ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 հոկտեմբերի 2022 թվականի |
թիվ 30 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 32 ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի «Գերակա եվրասիական տեխնոլոգիական հարթակների ձևավորման մասին» թիվ 32 կարգադրության մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ս. Ժումանգարին |
Ա. Կասիմալիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 17-ի թիվ 30 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության մեջ կատարվող
1. 2-րդ կետում «18» թիվը փոխարինել «19» թվով։
2. Նշված կարգադրության թիվ 1 հավելվածում՝
ա) առաջին վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ դիրքով.
«15. Ավիատիեզերական տեխնոլոգիաներ».
բ) երկրորդ վանդակը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ դիրքով.
«18. Քաղաքացիական ավիաշինություն»:
3. Լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 19 հավելված.
|
«ՀԱՎԵԼՎԱԾ թիվ 19 Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 32 կարգադրության |
ԱՆՁՆԱԳԻՐ
«Քաղաքացիական ավիաշինություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակի
1. Հիմնադիրները՝
«Արդյունաբերության զարգացման իրավասությունների կենտրոն» ինքնավար ոչ առևտրային կազմակերպություն (քաղ. Ուլյանովսկ, Ռուսաստանի Դաշնություն),
«558 Ավիացիոն վերանորոգման գործարան» հոլդինգի կառավարող ընկերություն» բաց բաժնետիրական ընկերություն (քաղ. Բարանովիչի, Բելառուսի Հանրապետություն),
«Ղազախստանի ավիացիոն արդյունաբերություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցության (քաղ. Աստանա, Ղազախստանի Հանրապետություն):
2. Նպատակը՝
շահագրգիռ կողմերի (գործարար համայնքների, պետական մարմինների, գիտական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների) արդյունավետ փոխգործակցության ապահովում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) տնտեսական ներուժի օգտագործման հիման վրա՝ ազգային ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունների և համալիրների փոխշահավետ նորարարական զարգացումը խթանելու, հեռանկարային առևտրային տեխնոլոգիաներ, ավիացիոն արդյունաբերության բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանք ստեղծելու նպատակով:
3. Խնդիրները՝
քաղաքացիական ավիաշինության ոլորտի և անդամ պետությունների տնտեսության հարակից ոլորտների զարգացման ընթացիկ վիճակի և ուղղությունների ուսումնասիրությունների անցկացում.
անդամ պետություններում քաղաքացիական ավիաշինության ոլորտի վիճակի մասին համատեղ վերլուծական նյութերի նախապատրաստում և դրա մասին «Քաղաքացիական ավիաշինություն» եվրասիական տեխնոլոգիական հարթակի մասնակիցներին տեղեկացում.
անդամ պետությունների տնտեսության՝ ավիացիոն արդյունաբերության արտադրանքի պահանջների որոշում.
անդամ պետությունների ավիացիոն ձեռնարկությունների գիտատեխնիկական և նորարարական համագործակցության արդյունքների մշտադիտարկում, անդամ պետություններում արտադրվող ավիաբաղադրիչների վերաբերյալ տվյալների միասնական ավտոմատացված բազայի ստեղծում՝ դրա հիման վրա.
ավիացիոն արդյունաբերության նորարարական բարձր տեխնոլոգիական արտադրանքի ստեղծում և առաջխաղացում՝ անդամ պետությունների համաշխարհային մրցունակության բարձրացման համար.
ավիացիայի ոլորտում գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական աշխատանքների արդյունավետության բարձրացում և գիտատար արտադրությունների զարգացում, զարգացման նորարարական հիմնադրամների ներգրավում.
ավիաշինական բնագավառում տեղեկատվության փոխանակման համար նախատեսված հաղորդակցության ուղիների ձևավորում.
կոոպերացիայի, ինտեգրման գործընթացների, ինչպես նաև գիտական կազմակերպությունների, արդյունաբերական ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկատիրության ձեռնարկությունների միջճյուղային փոխգործակցության զարգացում.
փորձագիտական հարթակի ձևավորում անդամ պետությունների տարածքներում սեփականության տարբեր ձևերով կազմակերպությունների կողմից քաղաքացիական ավիացիայի ոլորտում՝ ճյուղի զարգացման համաշխարհային թրենդներին համապատասխան ստեղծված և մշակվող ծրագրային արտադրանքի ու ծառայությունների գիտական ու առևտրային ներուժը գնահատելու համար.
անդամ պետությունների շուկայում շրջանառվող՝ ավիացիոն արդյունաբերության արտադրանքին ներկայացվող միջազգային կանոնների համաձայն սահմանված տեխնիկական պայմանների և տեխնիկական պահանջների հիման վրա ավիացիոն տեխնիկայի սերտիֆիկացման վերաբերյալ առաջարկների ձևավորում և ներկայացում լիազորված մարմիններ.
քաղաքացիական ավիաշինության ոլորտում անդամ պետությունների ազգային տեխնոլոգիական հարթակների հետ փոխգործակցության կազմակերպում:
4. Գործունեության հիմնական ուղղությունները՝
քաղաքացիական ավիաշինություն.
ավիաշինական բնագավառում տեղեկատվության փոխանակման համար արդյունավետ հաղորդակցության ապահովում.
հեռանկարային առևտրային տեխնոլոգիաների, ավիացիոն արդյունաբերության բարձր տեխնոլոգիական, նորարարական և մրցունակ արտադրանքի մշակում.
ազգային ավիացիոն արդյունաբերության ձեռնարկությունների և համալիրների նորարարական զարգացում.
անդամ պետություններում արտադրվող ավիաբաղադրիչների վերաբերյալ տվյալների միասնական ավտոմատացված բազայի ստեղծում:»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|