Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 130
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.08.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
16.08.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.08.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.08.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

16 օգոստոսի 2022 թվականի

թիվ 130

քաղ. Մոսկվա 

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները.

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց.

 

Բելառուսի Հանրապետությունից՝

Գալյակ Նատալյա Ստեփանի՝

«Բելառուսի պետական բժշկական համալսարան» կրթական հաստատության դեղագործական տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիգուլով Նուրլան Այդարբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուժական դեղամիջոցների և կերային հավելումների գրանցման և սերտիֆիկացման հարցերով դեպարտամենտի տնօրենի ժ.պ.

Բալդենովա Մերուերտ Երբոլատի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի դեղամիջոցների փորձաքննության վարչության գլխավոր մասնագետ

Սանսիզբաև Տիլեգեն Ամանի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն առընթեր դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների դեպարտամենտի կենտրոնական հսկիչ-վերլուծական լաբորատորիայի վարիչ.

 

բ) նշել Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

 

Ջանկորոզովա Մարիամ Կադիրկուլի՝

օրենսդրության գույքագրման հարցերով ԱՀԿ-ի ազգային խորհրդատու

Սադիկովա Անարա Կայբուլդայի՝

Ի.Կ.Ախունբաևի անվ. Ղրղզստանի պետական բժշկական ակադեմիայի դեղագործության և դեղամիջոցների տեխնոլոգիայի կառավարման և էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ

Սարիմզակովա Ռոզա Կոպբայի՝

Ժ. Բալասագինի անվ. Ղրղզստանի ազգային համալսարանի քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի դեկան, պրոֆեսոր.

 

գ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Դ.Վ. Մոիսեևին, Ն.Ա. Մամետովային, Մ.Ա. Մերկանովային և Կ.Ս. Չոլպոնբաևին:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան