ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2015 թվականի մայիսի 7-ին
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածի 3-րդ կետում՝
1) «յոթերորդ պարբերությամբ» բառերը փոխարինել «ութերորդ պարբերությամբ» բառերով.
2) հինգերորդ պարբերության առաջին նախադասությունը «կամերալ ուսումնասիրության» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն կետի վեցերորդ պարբերությամբ նախատեսված դեպքի)» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.
«Եթե հարկային մարմնի կողմից իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ շրջանառության հարկ վճարողը որևէ հաշվետու ժամանակաշրջանում խախտել է «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջները, ապա հարկային մարմինը վերադաս հարկային մարմնի սահմանած ձևով խախտման վերաբերյալ կազմում է արձանագրություն, որում նշվում են`
1) արձանագրության համարը, կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
2) ուսումնասիրություն իրականացրած պաշտոնատար անձանց պաշտոնը, անունը, ազգանունը.
3) տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը և հարկ վճարողի հաշվառման համարը.
4) հաշվետու ժամանակաշրջանը (ժամանակաշրջանները), որի (որոնց) ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է խախտում.
5) «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտման նկարագիրը:
Սույն պարբերությանը համապատասխան իրականացվող կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արձանագրության հիման վրա հարկային մարմինը կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքները մեկ աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է ստուգման ակտի նախագծով, որն արձանագրության հետ ակտի նախագծի կազմմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին` առարկություններ ներկայացնելու նպատակով: Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով ու ժամկետներում կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են ստուգման ակտով:».
4) տասներկուերորդ պարբերության 1-ին կետը «կամերալ (գրասենյակային)» բառից առաջ լրացնել «սույն կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝» բառերով, իսկ «հաշվետվություններ ներկայացվելու» բառերից հետո՝ «, ինչպես նաև սույն կետի վեցերորդ պարբերությանը համապատասխան կամերալ (գրասենյակային) ուսումնասիրության արդյունքում խախտումներ հայտնաբերելու ու ստուգման ակտով հարկային պարտավորությունների վերահաշվարկման» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունից և 3-րդ մասից հանել «, առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման» բառերը:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում՝
1) 1-ին մասից հանել «Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրերի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումների ժամկետը չի կարող գերազանցել մեկ աշխատանքային օրը:» նախադասությունը.
2) 3.1-ին մասի 5-րդ կետից հանել «, առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների մոտ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման, ինչպես նաև շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման ստուգումներ» բառերը:
Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «, բացառությամբ սույն օրենքի 5-րդ հավելվածով սահմանված կարգով իրականացված ստուգման արդյունքում ապրանքներ ձեռք բերելու գործարքների փաստաթղթավորման պահանջը խախտված լինելու մասին կազմված ակտերը կամ շրջանառության հարկ վճարողներին ապրանքներ մատակարարած ու օրենքով սահմանված համապատասխան փաստաթուղթ չտրամադրած հարկ վճարողների ու ձեռք բերված ապրանքների վերաբերյալ հայտարարագրի կամ հարկային մարմնի էլեկտրոնային համակարգ մուտքագրված տվյալների ճշտման արձանագրությունները կամ ստուգում իրականացնող անձանց գործողությունները բողոքարկվելու դեպքերի, որոնք հարկային մարմինը քննության է առնում, և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում 10 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:
Հոդված 6. Օրենքի 5-րդ հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից և գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2015 թ. մայիսի 30 Երևան ՀՕ-40-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|