Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
29.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

29 մարտի 2022 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա 

 

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ, ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2019 թվականի մայիսի 21-ի թիվ 87 կարգադրությամբ հաստատված՝ Տեխնիկական կանոնակարգման, սանիտարական, անասնաբուժական և բուսասանիտարական միջոցների կիրառման հարցերով խորհրդատվական կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Խորհրդատվական կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

Հայաստանի Հանրապետությունից՝

Տերյան Նարեկ Արտյոմի՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ելիկբաև Կուանիշ Նուրլանի՝

Ղազախստանի Հանրապետության առևտրի և ինտեգրման նախարարության տեխնիկական կանոնակարգման և չափագիտության կոմիտեի նախագահի տեղակալ

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Աբդիկադիրով Սուլթան Աբդիլդայի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարության հիվանդությունների կանխարգելման և պետական սանիտարահամաճարակաբանական վերահսկողության դեպարտամենտի տնօրեն

Աբդիրաև Ժոլդոշբեկ Մատենի՝

Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետին առընթեր ճարտարապետության, շինարարության և բնակարանային-կոմունալ տնտեսության պետական գործակալությանն առընթեր շինարարության մեջ սերտիֆիկացման հանրապետական կենտրոնի տնօրեն

Ասիպբեկով Մարատ Բեյշենբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության բույսերի քիմիացման, պաշտպանության և կարանտինի դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Բեկտուրգանով Ուլուկ-Բեկ Բեկտուրսունի՝

Ղրղզստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ, գլխավոր պետական սանիտարական բժիշկ

Իբրաիմովա Գուլսադա Իդրիսի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարության ճանապարհատրանսպորտային անվտանգության ոլորտում հսկողության և վերահսկողության վարչության պետ

Կաարբաևա Նազգուլ Տոկտոգուլի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ԵԱՏՄ-ի հետ աշխատանքի և ԱՀԿ հարցերով բաժնի վարիչ

Կարիմշակով Ուլուկբեկ Տոյչույի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարությանն առընթեր ստանդարտացման և չափագիտության կենտրոնի տնօրեն

Մուրզաբեկով Բեկտուր Մանապի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանն առընթեր անասնաբուժական ծառայության տնօրենի տեղակալ

Տուրգունբաև Ալմազ Աբդիլդայի՝

Ղրղզստանի Հանրապետության տրանսպորտի և հաղորդակցության նախարարի տեղակալ

Խալմուրզաև Ալի Սաիդի՝

Ղրղզստանի Հանրապետության բնական պաշարների, էկոլոգիայի և տեխնիկական վերահսկողության նախարարության էկոլոգիական անվտանգության դեպարտամենտի քիմիական և կենսաբանական անվտանգության բաժնի վարիչ

Չեկիրբաև Ուրան Կադիրի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ագրարային կլաստերի և ավելացված արժեքի շղթայի քաղաքականության զարգացման վարչության պետ

Շարշենովա Այգուլ Բեյշենի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարության արդյունաբերության վարչության պետի պաշտոնակատար, արդյունաբերության բաժնի վարիչ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Կարմազին Անտոն Պավլի՝

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ

Ֆիլատկին Պավել Վիկտորի՝

Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարության քիմիատեխնոլոգիական համալիրի և կենսաինժեներական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի տեղակալ

Շվաբաուսկենե Յուլյա Ալեքսանդրի՝

Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ.

բ) նշել Խորհրդատվական կոմիտեի հետևյալ անդամների նոր պաշտոնները՝

Ալիշերով Էլդար Տուրալիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարի տեղակալ

Սատիլգանով Այբեկ Սալավատի՝

Ղրղզստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության բնակչության և տարածքի պաշտպանության վարչության ճառագայթաքիմիական (մանրէաբանական) պաշտպանության բաժանմունքի պետ

Տաբալդիև Տիլեկ Կիլիչբեկի՝

Ղրղզստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ներքին անասնաբուժական քաղաքականության բաժնի վարիչ

Տարանչիևա Մադինա Յուսուֆի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարությանն առընթեր Ղրղզստանի հավատարմագրման կենտրոնի տնօրենի տեղակալ

Շաբդանով Բակիտբեկ Կասմալիի՝

Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և կոմերցիայի նախարարության տեխնիկական կարգավորման և չափագիտության վարչության պետ

գ) Խորհրդատվական կոմիտեի կազմից հանել Վ.Ա.Սիմոնյանին, Ի.Ա.Կոստյուկովին, Ն.Ս.Դաիրբեկովին, Բ.Ա.Ադանբաևին, Մ.Ա.Ակմատալիևին, Ա.Բ.Բոտոևին, Բ.Կ.Դեգենբաևին, Ա.Ա.Ժորոևին, Բ.Ա.Ժումանալիևին, Բ.Ա.Ժուսուևին, Կ.Ս.Իսակովին, Ա.Ու.Մատեևին, Ժ.Կ.Սագինբաևին, Ն.Տ.Ուսենբաևին և Ռ.Գ.Կուպրինին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ