ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի նշանավորումն Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյակի, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի կապակցությամբ 1994 թվականի մայիսի 23-ից 25-ը կազմակերպել հանդիսավոր միջոցառումներ:
2. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Լևոն ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության նախագահ |
| Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության վարչապետ |
| Արմենակ ՂԱԶԱՐՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության պետական նախարար |
| Վիկտոր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր պրեզիդենտ |
| Ֆադեյ ՍԱՐԳՍՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
| Ռաֆայել ՂԱԶԱՐՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ |
| Վարդգես ԳՆՈՒՆԻ |
- Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության նախարար |
| Հակոբ ՀԱԿՈԲՅԱՆ |
- Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար |
| Լավրենտի ԲԱՐՍԵՂՅԱՆ | - Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտի ընդհանուր հարցերի գծով տեղակալ |
3. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 50-ամյա հոբելյանի հետ կապված հանդիսավոր միջոցառումների ծրագիր:
4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` նախատեսել համապատասխան միջոցներ հանձնաժողովի կողմից հաստատված ծրագրի իրականացումն ապահովելու համար:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
28 մարտի 1994 թ. ՆՀ-282 |