ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության և գիտության մասին»» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 159-րդ հոդվածի 3.1-ին մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով, իսկ «մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում» բառերը՝ «բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում և ռեզիդենտուրայում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 160.1-ին հոդվածի 1-ին մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով, իսկ «մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում» բառերը՝ «բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում և ռեզիդենտուրայում» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 ՀՕ-291-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: