ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) ամբողջ տեքստում «Լիազոր մարմնի ուսումնական հաստատություն» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Սպայական (ռազմաուսումնական) բուհ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 5-րդ մասում «ասպիրանտներին» բառը փոխարինել «դոկտորանտներին» բառով:
Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի «ա» և «գ» կետերից հանել «մասնագիտական» բառը:
Հոդված 4. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «օրդինատոր» և «օրդինատորին» բառերը փոխարինել համապատասխանաբար «կլինիկական ռեզիդենտ» և «կլինիկական ռեզիդենտին» բառերով.
2) «և դոկտորանտ» և «և դոկտորանտին» բառերը հանել, իսկ նույն մասի «(ասպիրանտ)» և «(ասպիրանտին)» բառերը փոխարինել համապատասխանաբար «(դոկտորանտ)» և «(դոկտորանտին)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) «ասպիրանտուրայի (ադյունկտուրա), դոկտորանտուրայի» բառերը փոխարինել «ադյունկտուրայում (դոկտորանտուրայում)» բառերով.
2) «կլինիկական օրդինատուրայի» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով, իսկ նույն մասից հանել «ցերեկային ուսուցման համակարգում հաջողությամբ» բառերը:
Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 8.1-ին և 70-րդ հոդվածի 4.1-ին մասերում «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով:
Հոդված 7. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 9. Օրենքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում «Լիազոր մարմնի ենթակայությամբ գործող պետական ոչ առևտրային կազմակերպություն է» բառերը փոխարինել ««Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով սահմանված հանրային բարձրագույն ուսումնական հաստատություն է» բառերով:
Հոդված 10. Օրենքի 70-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «առկա և հեռակա ուսուցման կարգով» բառերը փոխարինել «լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) 2-րդ և 4.1-ին մասերի «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
3) 6-րդ մասի «, ասպիրանտների» բառը փոխարինել «(դոկտորանտների)» բառով.
4) 7-րդ մասի «առկա» բառը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով.
5) 8-րդ մասի «հեռակա» բառը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-295-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|