Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-303-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 1993 թվականի մարտի 30-ի ՀՕ-52 օրենքի 2-րդ հոդվածում՝

1) հինգերորդ պարբերությունից հանել «և բարձրագույն» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ վեցերորդ պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետությունում գործող բուհերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բուհերի (նաև դրանց մասնաճյուղերի) կամ կազմակերպությունների մասնակցությամբ և միջպետական համաձայնագրերով ստեղծված, հայոց լեզվի ընդունելության քննության և հայոց լեզվով ուսուցման, ինչպես նաև բարձրագույն կրթության առաջինից երրորդ մակարդակների կրթական ծրագրերով օտար լեզվով ուսուցման կազմակերպումն իրականացվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 9

Երևան

ՀՕ-303-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան