ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը «առկա ցերեկային ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը «Առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 17-րդ մասով.
«17. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաև առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների վրա մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-308-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|