Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-289-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 34-րդ հոդվածի 8-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտորի)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 37-րդ հոդվածի 13-րդ մասում «բարձրագույն մասնագիտական (բակալավր, մագիստրոս)» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության մակարդակների (բակալավրի, մագիստրոսի, դոկտոր)» բառերով, իսկ ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին»» բառերը՝ ««Բարձրագույն կրթության և գիտության մասին»» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝

 

1) 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7.

Բարձրագույն կրթության առաջին մակարդակի (բակալավրի) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

 

 -

 -

 -

-

Հ

Վ

8.

Բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի (մագիստրոսի) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

 

 -

 -

 -

 -

Հ

Վ».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ և 10-րդ կետերով.

«9.

Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորի) կրթական ծրագրի իրականացում

ԿՄ

 

 -

 -

 -

 -

Հ

Վ

10.

Բարձրագույն կրթության ծառայության իրականացում

ԿՄ

   

-

-

 -

Հ

Վ»:

Հոդված 4.

Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը տրված լիցենզիաները շարունակում են գործել մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:

4. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բարձրագույն կրթական ծրագրերի իրականացման համար մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը լիցենզիա ստացած կազմակերպությունները պետք է դիմեն բուհի լիցենզիա ստանալու համար մինչև 2028 թվականի հունիսի 1-ը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 9

Երևան

ՀՕ-289-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան