Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-300-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.10.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի «ինտերնատուրայում» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ինտերնատուրան» բառը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրան» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, «օրդինատոր» բառը՝ «կլինիկական ռեզիդենտ» բառերով.

2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:

 

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում՝

1) «դիպլոմավորված մասնագետի» բառերը փոխարինել «մագիստրոսի կամ դրան համարժեք որակավորում ունեցող» բառերով, «ինտեգրացված» բառը՝ «ինտեգրված» բառով.

2) «առկա ուսուցմամբ» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի «Ասպիրանտուրա (դոկտորանտուրա)» բառերը փոխարինել «Դոկտորանտուրա» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասից և 3-րդ մասի 4-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 35-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի 6-րդ կետի «ասպիրանտուրա (ադյունկտուրա), դոկտորանտուրա» բառերը փոխարինել «ադյունկտուրա (դոկտորանտուրա)» բառերով, իսկ «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը՝ «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ մասի «պրոֆեսորադասախոսական բնույթի» բառերը փոխարինել «ակադեմիական կազմի» բառերով:

 

Հոդված 9. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետում՝

1) «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով.

2) «ասպիրանտուրա,» բառը հանել.

3) «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 7-րդ կետից հանել «ասպիրանտուրա,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրա, ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով.

2) 8-րդ կետից հանել «ասպիրանտուրայից,» բառը, իսկ նույն կետի «կլինիկական օրդինատուրայից, ինտերնատուրայից» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայից (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրայից)» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետից հանել «կամ հետբուհական» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 61-րդ հոդվածում՝

1) 14-րդ մասի «ինտերնատուրայում կամ օրդինատուրայում», «ինտերնատուրայի» և «ինտերնատուրայում և օրդինատուրայում» բառերը համապատասխանաբար փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրայում», «կլինիկական ռեզիդենտուրայի» և «կլինիկական ռեզիդենտուրայում» բառերով.

2) 15-րդ մասը՝

ա. «առկա ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով,

բ. «ասպիրանտուրա,» բառը հանել,

գ. «կլինիկական օրդինատուրա կամ ինտերնատուրա» բառերը փոխարինել «կլինիկական ռեզիդենտուրա (այդ թվում՝ ռազմական բժշկական կրթության ռեզիդենտուրա)» բառերով:

 

Հոդված 13. Օրենքի 70-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, իսկ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հոդված 15. Անցումային դրույթներ

 

Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետը, 4-րդ հոդվածի 2-րդ կետը, 5-րդ հոդվածը, 8-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 10-րդ հոդվածի 1-ին կետի առաջին փոփոխությունը և 2-րդ կետի առաջին փոփոխությունը, 11-րդ հոդվածը, 12-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը և 14-րդ հոդվածն ուժի մեջ են մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 9

Երևան

ՀՕ-300-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: