Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-302-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.09.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 10.10.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
11.09.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
09.10.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.09.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունը, 15-րդ հոդվածի 5-րդ մասը, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը, 2-րդ մասը և 5-րդ մասը, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը և 41-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունը «առկա (ցերեկային) ուսուցմամբ» բառերից հետո լրացնել «, բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 4-րդ կետի «բ» ենթակետի «մագիստրատուրայում և ասպիրանտուրայում» բառերը փոխարինել «բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում» բառերով.

2) 5-րդ կետի «ա» ենթակետի «առկա ուսման» բառերը փոխարինել «լրիվ բեռնվածությամբ ուսումնառության» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մասով.

«16. Սույն օրենքի՝ բարձրագույն կրթության դեպքում՝ լրիվ բեռնվածությամբ առկա ուսուցմամբ, բարձրագույն կրթության երկրորդ և երրորդ մակարդակներում սովորողներին վերաբերող դրույթները տարածվում են նաև առկա ուսուցմամբ բարձրագույն կրթությամբ, ինչպես նաև մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորողների վրա մինչև «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հոկտեմբերի 9

Երևան

ՀՕ-302-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան