ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝» բառերը:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4.1-ին կետից հանել «և հետբուհական մասնագիտական» բառերը.
2) 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ, 21-րդ և 23-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
3) 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18) ուսումնական հաստատության ինստիտուցիոնալ (այսուհետ՝ ինստիտուցիոնալ) կամ կրթական ծրագրի (այսուհետ՝ ծրագրային) հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որը հավաստում է տվյալ ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.».
4) 20-րդ, 22-րդ և 25-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) բակալավրի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության առաջին մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».
«22) մագիստրոսի որակավորում՝ անձին շնորհվող կրթական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երկրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».
«25) կլինիկական ռեզիդենտ (կլինիկական օրդինատոր)՝ բարձրագույն բժշկական կրթության հենքի վրա ինքնուրույն մասնագիտական գործունեության իրավունք ունեցող բժշկի հսկողությամբ մասնագիտական գործունեություն իրականացնող և հետավարտական լրացուցիչ ուսումնառության մեջ գտնվող անձ.».
5) 24-րդ կետի «հետբուհական ուսուցում» բառերը փոխարինել «հետավարտական լրացուցիչ ուսումնառություն» բառերով։
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) բարձրագույն կրթության կրթական ծրագրեր (հիմնական և լրացուցիչ):».
2) 3-րդ մասի 3-րդ կետի «բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «բարձրագույն» բառով, իսկ նույն մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 4-րդ մասի «, մասնագիտական և բարձրագույն կրթության» բառերը փոխարինել «և մասնագիտական» բառերով։
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետից հանել «մասնագիտական» բառը, իսկ նույն մասի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) 4-րդ մասից հանել «Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:» բառերը.
2) 6-րդ մասը «լիազորված մարմինը:» բառերից հետո լրացնել «Բարձրագույն կրթության յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրերի ամփոփիչ ատեստավորման ձևերը և պարբերականությունը կազմում և հաստատում է բուհը:» բառերով:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «իսկ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «իսկ բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին համապատասխան» բառերով.
2) 4-րդ մասի՝
ա. երկրորդ պարբերության «Բարձրագույն» բառից հետո «մասնագիտական» բառը հանել,
բ. երրորդ պարբերությունից հանել «մասնագիտական» բառը.
3) 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 6-րդ մասը «Պետական հանրակրթական դպրոցների ավարտական» բառերից հետո լրացնել «քննությունների» բառով, իսկ նույն մասից հանել «պետական և հավատարմագրված ոչ պետական» բառերը:
Հոդված 7. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասում «միջին և բարձրագույն մասնագիտական որակավորմամբ» բառերը փոխարինել «միջին մասնագիտական և բարձրագույն կրթության որակավորմամբ» բառերով:
Հոդված 8. Օրենքի 24-րդ հոդվածում՝
1) վերնագրի և 1-ին մասի «Բարձրագույն» բառից հետո «մասնագիտական» բառը հանել.
2) 2-5-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Բարձրագույն կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ բարձրագույն կրթության ոլորտը կարգավորող օրենքով:»:
Հոդված 9. Օրենքի 25-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մասով.
«6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ բարձրագույն կրթության և ռազմական կրթության կամ կադրերի պատրաստման ոլորտները կարգավորող օրենքներով:»:
Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «, մասնագիտական և բարձրագույն» բառերը փոխարինել «և մասնագիտական» բառերով.
2) 5-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 5-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական» բառերով.
2) 8-րդ կետի «, մասնագիտական և բարձրագույն» բառերը փոխարինել «և մասնագիտական» բառերով.
3) 10-րդ կետը «հաստատում է» բառերից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ծրագրերով» բառերով.
4) 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
5) 14-րդ կետը «պետական» բառից հետո լրացնել «հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական» բառերով:
Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասը «սահմանազատվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով և» բառերով:
Հոդված 15. Օրենքի 41-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Բարձրագույն կրթության ոլորտում բուհերի և կրթական ծրագրերի լիցենզավորման պայմաններն ու պահանջները սահմանվում են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:»:
Հոդված 16. Օրենքի 42-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «Միջին և բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «Միջին մասնագիտական և բարձրագույն» բառերով, իսկ նույն մասը «մասնագիտությունների» բառից հետո լրացնել «կրթական ծրագրերի» բառերով.
2) 4-րդ, 5-րդ և 7-9-րդ մասերի սկիզբը լրացնել «Միջին մասնագիտական կրթության գծով» բառերով:
Հոդված 17. Օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասում «Մասնագիտական ուսումնական» բառերը փոխարինել «Մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական» բառերով:
Հոդված 18. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասում «(պրոֆեսորադասախոսական)» բառը փոխարինել «(ակադեմիական)» բառով:
Հոդված 19. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Ներառյալ 2011 թվականը շնորհված դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճանը հավասարեցվում է մագիստրոսի կրթական աստիճանին:»:
Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-286-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|