ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2025 թվականի սեպտեմբերի 11-ին
«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 3-րդ մասում՝
1) «(ասպիրանտ)» բառը փոխարինել «(դոկտորանտ)» բառով, իսկ «օրդինատոր» բառը՝ «կլինիկական ռեզիդենտ» բառերով.
2) «կամ դոկտորանտ» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 39-րդ հոդվածում՝
1) «հեռակա ուսուցման ձևով» բառերը փոխարինել «մասնակի բեռնվածությամբ» բառերով.
2) «ասպիրանտներին,» բառը հանել:
Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասում «հեռակա ուսուցման ձևով» և «հեռակա ուսուցման ձևի» բառերը փոխարինել համապատասխանաբար «մասնակի բեռնվածությամբ» և «մասնակի բեռնվածության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. Խաչատուրյան |
2025 թ. հոկտեմբերի 9 Երևան ՀՕ-298-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հոկտեմբերի 2025 թվական: