ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
10 մարտի 2022 թվականի |
թիվ 33 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ | |||
|
Դավինյան Անդրանիկ Մկրտիչի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի փորձաքննության որակի հարցերով կառավարիչ | ||
|
Կիրակոսյան Վիրաբ Գուրգենի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի քիմիական խմբի ղեկավար | ||
|
Խաչատուրյան Դիանա Լևոնի՝ |
Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժնի պետ | ||
|
Էլոյան Նաիրա Վարդանի՝ |
«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկողության լաբորատորիայի վարիչ | ||
|
Բելառուսի Հանրապետությունից՝ | |||
|
Պրոտաս Իրինա Ալեքսանդրի՝ |
Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի հակահամաճարակային և կանխարգելիչ աշխատանքների հսկողության վարչության խորհրդատու | ||
|
Ղազախստանի Հանրապետությունից՝ | |||
|
Դույսենբեկովա Դինարա Բեկտասի՝ |
Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման հարցերով վարչության փորձագետ | ||
|
Ռուսաստանի Դաշնությունից՝ | |||
|
Բագիրովա Վալերիա Լեոնիդի՝ |
Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» պետական դաշնային բյուջետային հիմնարկի՝ դեղագրքի և դեղամիջոցների շրջանառության ոլորտում ստանդարտացման ինստիտուտի տնօրեն. | ||
բ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ա.Վ. Գինոսյանին, Ա. Ժամհարյանին, Լ. Մելիքյանին, Է.Ն. Միրզոյանին, Տ.Ա. Բորոդկոյին, Խ.Ի. Իտժանովային և Ֆ.Ա. Ռոմանովին։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
|
Եվրասիական տնտեսական |
Մ. Մյասնիկովիչ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|