Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 33
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.03.2022
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

10 մարտի 2022 թվականի

թիվ 33

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԴԵՂԱԳՐՔԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հունվարի 16-ի թիվ 4 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմում ընդգրկել հետևյալ անձանց՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Դավինյան Անդրանիկ Մկրտիչի՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի փորձաքննության որակի հարցերով կառավարիչ

Կիրակոսյան Վիրաբ Գուրգենի՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկման լաբորատորիայի քիմիական խմբի ղեկավար

Խաչատուրյան Դիանա Լևոնի՝

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի էլեկտրոնային կառավարման և սպասարկման բաժնի պետ

Էլոյան Նաիրա Վարդանի՝

«Ակադեմիկոս Է. Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության դեղերի որակի հսկողության լաբորատորիայի վարիչ

Բելառուսի Հանրապետությունից՝

Պրոտաս Իրինա Ալեքսանդրի՝

Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարարության անասնաբուժական և պարենային վերահսկողության դեպարտամենտի հակահամաճարակային և կանխարգելիչ աշխատանքների հսկողության վարչության խորհրդատու

Ղազախստանի Հանրապետությունից՝

Դույսենբեկովա Դինարա Բեկտասի՝

Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների փորձաքննության ազգային կենտրոն» տնտեսավարման իրավունքով հանրապետական պետական ձեռնարկության՝ Ղազախստանի Հանրապետության պետական դեղագրքի և Եվրասիական տնտեսական միության դեղագրքի կատարելագործման հարցերով վարչության փորձագետ

Ռուսաստանի Դաշնությունից՝

Բագիրովա Վալերիա Լեոնիդի՝

Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության «Բժշկական կիրառման միջոցների փորձաքննության գիտական կենտրոն» պետական դաշնային բյուջետային հիմնարկի՝ դեղագրքի և դեղամիջոցների շրջանառության ոլորտում ստանդարտացման ինստիտուտի տնօրեն.

 

բ) Եվրասիական տնտեսական միության դեղագրքային կոմիտեի կազմից հանել Ա.Վ. Գինոսյանին, Ա. Ժամհարյանին, Լ. Մելիքյանին, Է.Ն. Միրզոյանին, Տ.Ա. Բորոդկոյին, Խ.Ի. Իտժանովային և Ֆ.Ա. Ռոմանովին։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Մ. Մյասնիկովիչ